Ադրբեջանում Պետական ​​զորահավաքային ծառայության ութ պաշտոնյա է ձերբակալվել

Լուրեր

25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
Բոլորը

Ադրբեջանում ձերբակալվել է ութ պաշտոնյա, որոնք մեղադրվում են զինվորական ծառայությունը հետաձգելու համար կաշառք ստանալու մեջ։ Այս մասին հայտարարեել են Գլխավոր դատախազությունն ու Զորահավաքի և զորակոչի պետական ​​ծառայությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարուցվել են քրեական գործեր՝ Ադրբեջանի  քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Հաղորդվում է, որ Աղդաշի շրջանային բաժնի պետ Նուրլան Աբբասովը, նույն բաժնի զինվորական ծառայության զորակոչի բաժնի պետ Շախլար Ուսուբաևը և սպա Թալեհ Իսմայիլովը, ծառայության Սաաթլիի շրջանային բաժնի պետ Մուրադ Ահմեդովը, զորահավաքային պատրաստության և զորահավաքի բաժնի սպա Արազ Քերիմլին, Ջաբրայիլի շրջանային բաժնի պետի տեղակալ , զորահավաքային պատրաստության և զորահավաքի բաժնի պետ Նիյամ Մեդեցոյլուն, ինչպես նաև Գարադաղի շրջանային բաժնի զորահավաքային պատրաստության և զորահավաքի բաժնի սպաներ  Էթիբար Ալիևը և Շամիլ Ալիևը մեղադրվել են Քրեական օրենսգրքի 311.3.1, 311.3.2 և 311.3.3 համապատասխան հոդվածներով (նախնական դավադրությամբ մի խումբ անձանց կողմից բազմիցս խոշոր չափի կաշառք ստանալը):

Բաքվի զինվորական դատարանի որոշումներով նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նրանք ազատվել են պաշտոններից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի