Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը և Մանվել Խնձրցյանը կիսաեզրափակիչում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի 4 ներկայացուցիչներ, որոնցից երկուսը դուրս են եկել կիսաեզրափակիչ։

Մանվել Խնձրցյանը (57 կգ) պայքարը սկսեց որակավորման փուլից ու 12:6 հաշվով հաղթեց գերմանացի Հորսթ Լեռին, իսկ երկրորդ գոտեմարտում ժամանակից շուտ 12:1 հաշվով վստահ հաղթանակի հասավ ռումինացի Ռազվան Կովաչի նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Երեկոյան մրցահերթում Խնձրցյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Մեխտիխանովի հետ։

Վազգեն Թևանյանը (65 կգ) որակավորման փուլում 5:2 հաշվով հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Խամզատ Արսամերզուևին, իսկ քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով ուժեղ գտնվեց Բուլղարիան ներկայացնող Շամիլ Մամեդովից։

Կիսաեզրափակիչում Թևանյանը կմրցի ռուսաստանցի Բաշիր Մագոմեդովի հետ։

Դավիթ Մարգարյանը (70 կգ) մեկնարկեց ուկրաինացի Ալեքսանդր Բորուտայի հետ գոտեմարտով ու պարտվեց 3:6 հաշվով։

Հրայր Ալիխանյանը (79 կգ) որակավորման փուլում 0:6 հաշվով պարտություն կրեց ռուսաստանցի Ախմեդ Ուսմանովից:

Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Արսեն Հարությունյանը (61 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ), որոնք պայքարը կսկսեն ապրիլի 25-ին։