Դրոշ այրելը ակցիա է խաղաղության պայմանագրի չստորագրման համար. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
Բոլորը

Ես եկել եմ հարգանքի տուրք տալու սրբերին, 1915 թվականի մեր նահատակվածներին և կխնդրեի, հարցերը ուղղեք իմ գործունեության, այս տարիների ընթացքի մասին՝ 44-օրյա պատերազմից մինչև այսօր։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը։

«Այսօր մենք պիտի կարողանանք գնալ սահմանազատման և խաղաղության պայմանագիր ստորագրման։ Ես այլ տարբերակ չեմ տեսնում որպես Երկրապահի վարչության նախագահ։ Արցախյան պատերազմին մենք 9 ուղղությամբ 4000 հոգով մասնակցել ենք, տվել ենք 74 զոհ, 113 վիրավոր և 2020 թվականից մինչև այսօր յոթ ուղղությամբ պահում ենք պետական սահմանները»,- նշեց նա։

Միքայելյանն անդրադարձավ նաև Ջահերով երթից ժամանակ Թուրքիայի դրոշն այրելուն։

«Դա ընդամենը ակցիա էր՝ որոշ մարդկանց ցանկությամբ խաղաղության պայմանագրի չստորագրման և մեր սահմանազատման հետ կապված»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։