ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է պատրաստում՝ հրադադարի խզման դեպքում

Լուրեր

27.07.2026 | 13:57
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:47
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
Բոլորը

ԱՄՆ ռազմական պաշտոնյաները մշակում են նոր ծրագրեր՝ Հորմուզի նեղուցում Իրանի կարողությունները թիրախավորելու համար, եթե Իրանի հետ հրադադարը խզվի, CNN-ին հայտնել են բազմաթիվ աղբյուրները։

Դիտարկվող տարբերակները ներառում են հարվածներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հորմուզի նեղուցի, հարավային Արաբական ծոցի և Օմանի ծոցի շուրջ Իրանի կարողությունների «դինամիկ թիրախավորմանը», նշել են աղբյուրները՝ նկարագրելով փոքր մոտորանավակների, ականապատող սարքերի և այլ թիրախների վրա հնարավոր հարձակումները, որոնք օգնել են Թեհրանին արդյունավետորեն փակել այս կարևոր ջրային ուղիները և օգտագործել դրանք որպես լծակ Միացյալ Նահանգների դեմ։

Թեև զինվորականները թիրախավորել են Իրանի ռազմածովային ուժերը, ռմբակոծությունների առաջին ամսվա մեծ մասը կենտրոնացած էր նեղուցից հեռու գտնվող թիրախների վրա, որոնք թույլ կտային ԱՄՆ զինվորականներին ավելի խորը հարվածներ հասցնել Իրանի ներսում։ Նոր ծրագրերը նախատեսում են շատ ավելի կենտրոնացված ռմբակոծության արշավ ռազմավարական ջրային ուղիների շուրջ։

Նշվում է, որ ԱՄՆ զինվորականները կարող են նաև իրականացնել Դոնալդ Թրամփի նախորդ սպառնալիքը՝ հարվածել կրկնակի նշանակության և ենթակառուցվածքային թիրախներին, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտներին, որպեսզի Իրանին ստիպեն նստել բանակցությունների սեղանի շուրջ, CNN-ին հայտնել են աղբյուրները։

Մշակված մեկ այլ տարբերակ է Իրանի առանձին ռազմական առաջնորդների և ռեժիմի ներսում այլ «խոչընդոտողների» թիրախավորումը, որոնք, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, ակտիվորեն խաթարում են բանակցությունները, ասել է աղբյուրներից մեկը։

Նշենք, որ ապրիլի 13-ից ի վեր ԱՄՆ զինված ուժերը շրջափակել են իրանական նավահանգիստները և, ապրիլի 23-ի դրությամբ, կալանել առնվազն 33 նավ։ Բացի այդ, ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը ստուգել են առնվազն երեք նավ, այդ թվում երկուսը՝ Հնդկական օվկիանոսում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի