ՀՅԴ-ականներն այս տարի չայրեցին Ադրբեջանի դրոշը՝ 2021-ից ի վեր առաջին անգամ

Լուրեր

11.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 09:46
Նավթի գներն աճել են
11.06.2026 | 09:30
Դեսպան Հարությունյանը ներկա է գտնվել Կանադայի 31-րդ գեներալ-նահանգապետի երդմնակալությանը, կարճատև զրույց ունեցել վարչապետ Քարնիի հետ
10.06.2026 | 23:29
Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները աննախադեպ էին. «Նոր ուժ»-ի հայտարարությունը
10.06.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.06.2026 | 23:17
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
10.06.2026 | 23:10
Ինչ ասել եմ՝ կապացուցե՛մ. Օսիպյանը պատասխանում է լրագրողների հարցերին` ազատության մեջ հայտնվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 23:00
Instagram-ի գաղտնաբառի փոփոխության կեղծ հղումներ WhatsApp-ով․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.06.2026 | 22:46
Էնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնեինք. Արթուր Օսիպյանը` բանտի պայմանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 22:27
3 օր անց Պուտինը լուռ է․ երբ է Կրեմլը շնորհավորել՝ չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքներին
10.06.2026 | 22:13
Բաքուն ուսումնասիրում է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը
10.06.2026 | 22:00
Չեմ տեսել մի ադրբեջանցու, որ ուզենա գալ Հայաստան ապրելու․ 40 տարվա ատելություն կա, 300 000-ի գալու թեզն անկարելի է․ Կարո Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:52
Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում
10.06.2026 | 21:40
Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
10.06.2026 | 21:33
Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ուսանողական միությունների նախաձեռնած ջահերով երթը։

Այս տարի կազմակերպիչները երթից առաջ այրել են միայն Թուրքիայի դրոշը, իսկ Ադրբեջանինը՝ ոչ։

Թուրքիայի դրոշից բացի Ադրբեջանի դրոշը դաշնակցականների կազմակերպած միջոցառման ժամանակ սկսել էին այրել 2016 թվականից սկսած։ Այն ժամանակ Ադրբեջանի դրոշի այրումը բացատրել էին 4-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործություններով։ 2017-ից 2019 թվականի երթերից առաջ այրվել էր միայն Թուրքիայի դրոշը, իսկ 2020-ին ջահերով երթ տեղի չէր ունեցել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Դրա փոխարեն անցկացվել է սիմվոլիկ միջոցառում, և դրոշների հրապարակային այրման մասին տեղեկություններ չկան:

Ադրբեջանի դրոշը Թուրքիայի դրոշի հետ միասին պարբերաբար սկսեցին կրկին այրել 2021-ից ի վեր, այսինքն՝ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո։ Արցախի հայաթափումից հետո 3-րդ տարում, փաստորեն, ՀՅԴ-ն Ադրբեջանի դրոշի այրման գործողություն չի իրականացրել։

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հերքել է, թե ՀՅԴ-ի դիրքորոշումներում ինչ-որ բան է փոխվել։ Ըստ քաղաքական գործչի՝ նման որոշում ընդունել է երիտասարդությունը:

«Մի տարի կայրեն, մի տարի՝ ոչ: Դա մեր ընդհանուր վերաբերմունքն է»,- ասել է Սաղաթելյանը:

Պատգամավորը իրենց այս թեմայով հարցադրում անող անձանց խորհուրդ է տվել իրենց կարծիքն իրենց պահել: «Երևի շատ քիչ ուժեր կան, որոնց քաղաքական հայացքներում և դիրքորոշումներում ոչինչ չի փոխվում»,- ասել է քաղաքական գործիչը:

ՀՀ վարչապետն ու Ազգային ժողովի նախագահն ինչպես նախորդի տարիներին, այս տարի ևս դատապարտել են դրոշների այրման ակցիան։

Ռոբերտ Անանյան