Դավիթ Նալբանդյան․ Դեռ վաղ է Ալկարասին ու Սիներին համեմատել «Մեծ եռյակի» հետ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Աշխարհի նախկին երրորդ ռակետ, հայկական արմատներով արգենտինացի անվանի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կոչ է արել չշտապել է իտալացի Յանիկ Սիներին ու իսպանացի Կառլոս Ալկարասին «Մեծ եռյակի» հետ համեմատելու հարցում։ Թենիսում «Մեծ եռյակ» անվանում են սերբ Նովակ Ջոկովիչին, իսպանացի Ռաֆայել Նադալին և շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին։ Երեքն էլ համարվում են թենիսի պատմության մեծագույն խաղացողներից։ 

«Ընդօրինակե՞լ «Մեծ եռյակին»․ նրանք պետք է շարունակեն նույն տեմպով 10-15 տարի։ Ալկարասն ու Սիներն ունեն ներուժ, գլխավորը այն ժամանակի ընթացքում պահպանելն է։ Մոտիվացիա, վնասվածքներ, նոր սերունդներ… Հիմա նրանք գերազանցում են մյուսներին, բայց եթե երեք կամ չորս տարի հետո նրանց նման մեկը հայտնվի, տիտղոսները կսկսեն բաշխվել տարբեր խաղացողների միջև։ Այս երեք հսկաների գրանցած թվերը հսկայական են»,- նախկին թենիսիստի խոսքը մեջբերում է Punto de Break-ը։

Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» տիտղոսների քանակով (24) ռեկորդակիր 38-ամյա Ջոկովիչը դեռ մասնակցում է մրցումների, իսկ Ռոջեր Ֆեդերերն ու Ռաֆայել Նադալն ավարտել են կարիերան։

Դավիթ Նալբանդյանը կարիերան ավարտել է 2013-ին։ Նա «Մասթերսների» եռակի հաղթող է։