Պենտագոնը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի ականազերծումը կտևի առնվազն վեց ամիս

Լուրեր

23.04.2026 | 16:19
Մեծ ակնկալիքներ ունենք աշխարհի գավաթից․ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ
23.04.2026 | 16:10
Ինչի՞ ա դժվար խոստովանել, որ մենք ինչ-որ բան չգիտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 15:59
Սլովակիան հաստատել է «Դրուժբա»-ով նավթի մատակարարումների վերսկսումը
23.04.2026 | 15:51
Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
23.04.2026 | 15:44
MLS-ում դարպասապահը գոլ է խփել 96-րդ րոպեին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 15:43
Ոչ մեկի որդին չի ծառայել Ղարաբաղում, որ հիմա դոշ են տալիս Ղարաբաղի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 15:36
Թուրքիան արգելել է 15 տարեկանից փոքր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
23.04.2026 | 15:27
Գերմանիան Ուկրաինայի և Լատվիայի քաղաքացիների է ձերբակալել դիվերսիաներ նախապատրաստելու կասկածանքով
23.04.2026 | 15:19
Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը
23.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին // ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է․ ԼՈՒՐԵՐ
23.04.2026 | 15:02
Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ Թեհրանն առաջին եկամուտն է ստացել Հորմուզի նեղուցի վճարներից
23.04.2026 | 14:53
Արթուր Դավթյանին, որ լավ ման գաք «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում կգտնեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 14:53
Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է G7 շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
23.04.2026 | 14:45
Էդուարդ Սպերցյանը նշել է Ռուսաստանի գլխավոր դերբին
23.04.2026 | 14:36
Տուապսեի նավթային տերմինալի հրդեհը երրորդ օրն է՝ շարունակվում է. այն սպառնում է վերածվել բնապահպանական աղետի
Բոլորը

Հորմուզի նեղուցի լիակատար ականազերծումը կարող է տևել մինչև վեց ամիս և, հավանաբար, հնարավոր կլինի միայն Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ավարտից հետո։ ԱՄՆ Պատերազմի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան այս գնահատականը հնչեցրել է Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի անդամների համար փակ ճեպազրույցի ժամանակ, հաղորդել է The Washington Post-ը՝ հղում անելով երեք տեղեկացված պաշտոնյաների։ Կանխատեսումը վրդովմունք է առաջացրել ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների շրջանում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նույն աղբյուրների համաձայն՝ Հորմուզի նեղուցում և նրա շրջակայքում գտնվող որոշ ականներ հեռակա կարգով տեղադրվել են Իրանի կողմից GPS տեխնոլոգիայի միջոցով, ինչը զգալիորեն բարդացրել է դրանց հայտնաբերումն ամերիկացի զինվորականների կողմից: Մյուսները, ըստ առկա տեղեկությունների, տեղադրվել են իրանական ուժերի կողմից փոքր նավակներից: Իրանը սկսել է ականազերծել նեղուցը մարտին։

Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել ականազերծման ժամանակացույցի գնահատականը: Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը հրապարակված տեղեկությունն անվանել է «անվստահելի» և մեղադրել է The Post-ին, որ «ավելի շատ մտահոգված է օրակարգի առաջխաղացմամբ, քան ճշմարտությամբ»: Ըստ The New York Times-ի՝ նույնիսկ Իրանն ի վիճակի չէ հայտնաբերել իր կողմից տեղադրված բոլոր ականները։

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը սոցցանցերում հայտարարել էր, որ ամերիկյան ուժերը ոչնչացնում են իրանական ականապատ նավերը «անողոք ճշգրտությամբ», և որ ԱՄՆ-ը«թույլ չի տա ահաբեկիչներին պատանդ վերցնել Հորմուզի նեղուցը»։

Մարտին CNN-ը, հղում անելով ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության գնահատականին, հաղորդել էր, որ Իրանը կարող է նեղուցը փակ պահել մեկից վեց ամիս։ Այդ ժամանակ Փարնելը «վեցամսյա փակումն անհնար և լիովին անընդունելի» էր անվանել։

Ապրիլի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցցանցում գրել էր, որ Իրանն «ԱՄՆ-ի օգնությամբ» արդեն հեռացրել կամ հեռացնում է բոլոր ծովային ականները նեղուցից։

Պատերազմից առաջ աշխարհի նավթի շուրջ 20%-ն անցնում էր Հորմուզի նեղուցով, որից հատկապես կախված են  Ճապոնիան, Հարավային Կորեան, Չինաստանը և այլ ասիական երկրներ։ Իրանը հայտարարել էր, որ նեղուցը փակ է՝ հարձակվելով մի քանի նավերի վրա։ Անցյալ շաբաթավերջին իրանական զինվորականները կրկին կրակ են բացել լցանավերի ուղղությամբ։

Ապրիլի 22-ին ԱՄՆ-ում բենզինի մեկ գալոնի միջին գինը կազմել է 4,02 դոլար, ինչն ավելի բարձր է, քան փետրվարին պատերազմի սկսվելուց առաջ եղած 2,98 դոլարը։ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ գինը կարող է չվերադառնալ 3 դոլարի մինչև սեպտեմբերի վերջ։

Դեռևս պարզ չէ, թե ինչ ծրագիր է ԱՄՆ-ն մտադիր իրականացնել նեղուցը մաքրելու համար: Քննարկվող տարբերակների թվում են ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի և ջրասուզակների օգտագործումը: Իրանական դիվանագիտության փորձագետ և Կոլումբիայի համալսարանի ավագ գիտաշխատող Ռիչարդ Նեփյուն զգուշացրել է, որ ականազերծման վեցամսյա ժամկետը կարող է ցնցել նավթի շուկաները:

«Քչերն են պատրաստ այդ ռիսկին դիմել»,- ասել է նա՝ հավելելով, որ նույնիսկ նեղուցը մասամբ աննավարկելի դարձնելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։

Միևնույն ժամանակ, Politico-ն հաղորդել է, որ բրիտանացի զինվորական ջրասուզակները պատրաստ են մաքրել Հորմուզի նեղուցը, եթե նման որոշում կայացվի: Լոնդոնը նաև հաստատել է, որ կտրամադրի ինքնավար ականազերծման համակարգեր՝ նեղուցը պաշտպանելու համար առաջարկվող բազմազգ առաքելության շրջանակներում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի