Նոր կարգավորում. ԵՄ-ում վաճառվող սմարթֆոններն ու պլանշետները կլինեն փոխարինելի մարտկոցներով

Լուրեր

29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
Բոլորը

Այսօրվա հեռախոսների և պլանշետների մեծ մասը հերմետիկ փակված դիզայնով է, մարտկոցները սոսնձված են և դժվար է հանել կամ փոխարինել դրանք։ Սա կարող է փոխվել 2027 թվականից, գրում է Business standard-ը:

Մարտկոցների վերաբերյալ ԵՄ կանոնակարգի համաձայն՝ հեռախոսները, պլանշետները և անլար բջջային հեռախոսները պետք է նախագծվեն այնպես, որ մարտկոցները հնարավոր լինի հանել և փոխարինել՝ առանց սարքը կամ մարտկոցը վնասելու: Կանոնն ուժի մեջ է մտնելու 2027 թվականի փետրվարի 18-ին և կարող է նշանակել տեղաշարժ հերմետիկ փակված սարքավորումներից, որոնք գերիշխող են եղել սարքերի նախագծման մեջ ավելի քան մեկ տասնամյակ։

Կանոնակարգը ներկայացնում է հստակ պահանջներ այն մասին, թե ինչպես պետք է նախագծվեն մարտկոցները սարքերի ներսում։ Ըստ էության, մարտկոցները պետք է լինեն և՛ հանվող, և՛ փոխարինելի։ Սա նշանակում է, որ օգտատերերը պետք է կարողանան դրանք անվտանգ հանել՝ առանց սարքը վնասելու, և փոխարինել մեկ այլ սարքով՝ առանց ազդելու աշխատանքի կամ անվտանգության վրա։

Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ հիմնական սարքերի թվում են բջջային հեռախոսները, անլար հեռախոսները և պլանշետները։ Ուշադրության կենտրոնում են այն ապրանքները, որոնց մարտկոցները ներկայում սոսնձված կամ կնքված են, ինչը դժվարացնում է դրանց հեռացումը։

Թեև ամենաակնհայտ փոփոխությունը վերաբերում է վերանորոգման հնարավորությանը, կարգավորումը տարածվում է դրանից այն կողմ։ Այն ներառում է մարտկոցների անվտանգ մշակմանը և հեռացմանը վերաբերող դրույթներ և նպատակ ունի ապահովել, որ հեռացված մարտկոցներն ուղարկվեն պատշաճ հավաքման և մշակման։

Մարտկոցների մասին ԵՄ կանոնակարգն ուժի մեջ է մտել 2023 թվականի օգոստոսին և կիրականացվի փուլերով: Հեռացման և փոխարինման պահանջները կիրառվելու են 2027 թվականի փետրվարի 18-ից:

ԵՄ-ի կողմից մարտկոցների վերաբերյալ առաջիկա կանոնակարգը ոչ միայն կարգավորող փոփոխություն է, այլև սարքերի նախագծման և սպասարկման եղանակի հնարավոր վերանայում: Սպառողների համար դա կարող է նշանակել սարքեր, որոնք ավելի հեշտ են վերանորոգվում, ավելի դիմացկուն են և ավելի երկարակյաց:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի