ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Արթիկ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Քվեարկությունն անցկացվում է 24 բնակավայրում, իսկ ընտրապայքարին մասնակցում է չորս քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունները։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վստահված անձի խոսքով՝ թիվ 33/8 ընտրական տեղամասում խախտում է արձանագրել, ավելի կոնկրետ՝ ուղղորդում ՔՊ-ի աջակիցների կողմից։
Հանձնաժողովի նախագահն էլ վստահեցնում է՝ ուղղորդում չի եղել, բայց միջադեպն արձանագրվել է գրանցամատյանում։
Մանրամասները՝ տեսանյութում։

