Գրոսմայստեր Արամ Հակոբյանը երրորդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում
Արամ Հակոբյանը բրոնզե մեդալակիր է դարձել Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացված «XXIII Karpov International Chess Tournament» շախմատի շրջանային մրցաշարում:
Հայ գրոսմայստերը, մնալով անպարտելի, 9 հնարավորից վաստակել է 5 միավոր, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։
Առաջին տեղը գրավել է բելառուս Դենիս Լազավիկը, որը հավաքել է 6 միավոր։ Երկրորդ տեղը գրաված Բենիամին Գլեդուրան (Հունգարիա) վաստակել է 5.5 միավոր։