Ստամբուլում այս տարի ևս արգելվել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

Լուրեր

26.10.2026 | 18:50
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
Բոլորը

Թուրքիայում Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը, որը նախորդ տարիներին 1915 թվականի Հայոց ցեղասպանության  տարելիցի կապակցությամբ Թաքսիմում, Թունելիում և Շիշհանեում հիշատակի միջոցառումներ էր կազմակերպել, դիմել է Ստամբուլի նահանգապետարան՝ ապրիլի 24-ին տեղի ժամանակով 19:00-ին Քադըքյոյի Սուրեյա օպերայի շենքի առջև հիշատակի հավաք անցկացնելու համար: Նահանգապետարանը նախորդ չորս տարիներին մերժել էր թույլտվություն տրամադրել: Այս տարի նույնպես հիշատակի միջոցառման անցկացումն արգելվել է, գրում է Agos-ը:

«Ապրիլի 24-ը հիշատակելը ժողովրդավարական իրավունք է։ 2010 թվականից մինչև համավարակը մենք ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումներ ենք անցկացրել բազմաթիվ քաղաքներում, հիմնականում՝ Ստամբուլում: Այս հիշատակի միջոցառումները սկսեցին արգելվել համավարակի սկսվելուն պես: Նահանգապետարանն այս տարի կրկին արգելեց մեր հիշատակի միջոցառումը: Մենք չենք հրաժարվի պնդելուց։ Մինչև չորս կամ հինգ տարի առաջ հանրային հրապարակներում առանց որևէ նախնական ծանուցման տեղի ունեցած հիշատակի միջոցառումների արգելքի համար որևէ բացատրություն չկա»,- ասվում է հարթակի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումները հարյուր հազարավոր սպանված մարդկանց նկատմամբ հարգանքի դրսևորում են, ցույց են տալիս, որ չեն մոռացել նրանց։ Ժողովրդավարության զարգացման, համակեցության մշակույթի ձևավորման, բռնության ու ատելության խոսքի նվազեցման ամենակարևոր քայլը ապրիլի 24-ին կորցրածներին հիշելն է։

«Մենք բողոքում ենք հիշատակի միջոցառումների արգելքի դեմ և կոչ ենք անում որոշում կայացնողներին՝ վերանայել իրենց դիրքորոշումը»,- ասվում է հայտարարությունում։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները շարունակաբար անցկացվել են 2010-2019 թվականներին։ Սկզբում դրանք անցկացվել են Թաքսիմ հրապարակում, ապա Թյունելի հրապարակում, իսկ Շիշհանեի վերջին հիշատակի միջոցառումից հետո համավարակի պատճառով այլևս հիշատակի միջոցառումներ չեն թույլատրվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի