Մոդրիչը 10-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստ
Իտալական «Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվել է 2025թ․ Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Խորվաթիայի ֆուտբոլային միության (HNS) մամուլի ծառայությունը։
Խորվաթիայի հավաքականի ավագն այդ մրցանակը ստանում է կարեիրայում 14-րդ անգամ ու 10-րդ տարին անընդմեջ։
40-ամյա Մոդրիչը 2025թ․ ամռանն է Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել «Միլան»։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 32 խաղի, դարձել 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ 2018 թվականին Մոդրիչն արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին։