Վահագն Խաչատուրյանը ԵՊՀ ուսանողներին ներկայացրել է ՀՀ զարգացման ռազմավարական առաջնահերթությունները

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Երևանի պետական համալսարան, որտեղ հանդիպել է ուսանողների հետ և հանդես եկել «Զարգացման հեռանկարներ, խաղաղություն, ապաշրջափակում և «TRIPP» նախագիծ» խորագրով բանախոսությամբ։ Aյս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Բանախոսության ընթացքում Հանրապետության նախագահը անդրադարձել է Հայաստանի զարգացման ռազմավարական առաջնահերթություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով վերջին տարիներին երկրի տնտեսական կյանքում տեղի ունեցած արմատական փոփոխություններին։ Նա ընդգծել է, որ տնտեսական ակտիվության աճը, ներդրումային միջավայրի բարելավումը և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը կարևոր հիմք են ստեղծում երկրի կայուն զարգացման համար։Նախագահը խոսել է նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորության, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտության և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ նշելով, որ դրանք կարող են էական դեր ունենալ տարածաշրջանային համագործակցության խորացման և տնտեսական ներուժի լիարժեք իրացման գործում։

Միաժամանակ ներկայացվել են «TRIPP» նախագծի նպատակներն ու հնարավորությունները՝ ընդգծելով դրա նշանակությունը տարածաշրջանային կապերի ընդլայնման և տնտեսական զարգացման խթանման համատեքստում։Նա ընդգծել է, որ կայուն և երկարաժամկետ զարգացումը հնարավոր է միայն խաղաղ, անվտանգ և կանխատեսելի միջավայրում։Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերը ուղղել նախագահին։ Այնուհետև նախագահը շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել վերջին շրջանում իրականացված աշխատանքներին։