Առավել ջանքեր կգործադրեմ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման ուղղությամբ. Քևին Համիլթոնը՝ ՀՀ նախագահին

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։ Քևին Համիլթոնը նշել է, որ առավել ջանքեր է գործադրելու Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Շնորհավորելով հատուկ ներկայացուցչին նշանակման կապակցությամբ՝ նախագահը բարձր է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների շարունակական զարգացումը։

«Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստանը և ՆԱՏՕ-ն իսկապես կարողացել են ստեղծել ամուր հիմք ավելի ամուր գործընկերության համար։ Մենք պահպանում ենք բավականին ակտիվ երկխոսություն և համագործակցություն ՆԱՏՕ-ի և դաշնակից երկրների հետ, և հուսով եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք առավել կընդլայնենք համատեղ նախաձեռնություններն ու ծրագրերը»,- նշել է Հանրապետության նախագահը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր ձևաչափերում արդյունավետ համագործակցության հնարավորությունները՝ ընդգծելով քաղաքական բարձր մակարդակի երկխոսության դրական դինամիկան։

Մտքեր են փոխանակվել ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության ուղղությամբ ջանքերի միավորման կարևորության շուրջ՝ շեշտադրելով ինստիտուցիոնալ զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման և կառավարման թափանցիկության բարձրացման ոլորտներում համատեղ աշխատանքի նշանակությունը։ Այս համատեքստում կարևորվել է նաև լավագույն փորձի փոխանակումը և համապատասխան ծրագրերի շարունակական զարգացումը։

Նախագահն ընդգծել է, որ ՆԱՏՕ անդամ առանձին պետությունների հետ Հայաստանի սերտ համագործակցությունը շարունակում է ընդլայնվել՝ ընդգրկելով ինչպես քաղաքական, այնպես էլ պաշտպանական և ռազմական ոլորտներ։ Նրա խոսքով՝ այդ համագործակցությունը կարևոր դեր ունի երկրի կարողությունների զարգացման, բարեփոխումների առաջմղման և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում։

Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունը և զարգացնելու գործընկերությունը՝ ուղղված խաղաղության, կայունության և անվտանգ միջավայրի ձևավորմանը տարածաշրջանում։