Թուրքիայում ԻԼԻՊ-ի հետ կապերի կասկածանքով 90 անձ է ձերբակալվել

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում 90 անձ է ձերբակալվել, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ջիհադիստական ​​խմբավորման հետ կապերի մեջ՝ Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ տեղի ունեցած մահացու փոխհրաձգությունից երկու շաբաթ անց։ Ապրիլի 7-ի հարձակումից հետո, ընդհանուր առմամբ, 198 մարդ է ձերբակալվել ԻԼԻՊ-ի դեմ ազգային լայնածավալ գործողությունների շրջանակում։

Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի 81 նահանգներից 24-ում ձերբակալված մյուս 90 կասկածյալների թվում են «ահաբեկչական կազմակերպության անդամներ, մարդիկ, որոնք ներգրավված են դրա ֆինանսավորման մեջ, և անձինք, որոնք կասկածվում են քարոզչություն տարածելու մեջ»։

Իշխանությունները պաշտոնապես չեն կապել այս ձերբակալությունները Իսրայելի հյուպատոսության մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետ, որի ժամանակ վիրավորվել էր երկու ոստիկան։

Երեք զինված անձանցից մեկը, որը սպանվել է ոստիկանության կողմից, կապված էր «կրոնը գործիքավորող ահաբեկչական կազմակերպության հետ», հայտարարել էին իշխանությունները՝ առանց նշելու ԻԼԻՊ-ը։

Դեկտեմբերի վերջին Յալովա նահանգի հյուսիս-արևմուտքում ԻԼԻՊ-ի դեմ գործողության ժամանակ սպանվել էին երեք թուրք ոստիկաններ։ Մի քանի ժամ տևած բախումների ժամանակ սպանվել էին նաև վեց կասկածյալներ, որոնք բոլորը Թուրքիայի քաղաքացիներ էին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի