Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցելու պատրաստակամության մասին

Լուրեր

05.06.2026 | 14:37
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
05.06.2026 | 14:28
Հայաստանը երկար ժամանակ է՝ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով
05.06.2026 | 14:18
Նորվեգիայի հավաքականի ֆոտոսեսիան՝ վիկինգների հագուստով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:09
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
05.06.2026 | 14:01
Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում
05.06.2026 | 13:53
ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ում կփոխի նախախաղային ծրագիրը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
05.06.2026 | 13:44
«Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 13:43
Կիևի փոստային տերմինալում ծանրոցի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
05.06.2026 | 13:42
Չի բացառվում, որ երեկվա բանավեճի մասնակիցներից որևէ ուժի հանեն ընտրապայքարից․ Մարուքյան
05.06.2026 | 13:34
Օվերչուկը հայտարարել է, թե ԵՄ-ի օգնությունը Հայաստանին ոչինչ չի լուծի
05.06.2026 | 13:27
ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին
05.06.2026 | 13:18
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
05.06.2026 | 13:10
ՌԴ ԿԸՀ անդամները դիտորդություն կիրականացնեն ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ
05.06.2026 | 12:59
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը
05.06.2026 | 12:47
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունների չեմպիոնները
Բոլորը

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է, որ իր երկրի և Իսրայելի միջև խաղաղության բանակցությունները պետք է առանձին լինեն Իրանի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ ցանկացած բանակցությունից, գրում է CNN-ը։

Իսրայելի և Լիբանանի դեսպանները հանդիպել են Վաշինգտոնում անցյալ շաբաթ, ինչը երկու կառավարությունների միջև առաջին երկկողմ հանդիպումն էր ավելի քան 40 տարվա ընթացքում։

X-ում արված գրառման մեջ Աունն ասել է, որ «առաջիկա բանակցություններն անջատ են ցանկացած այլ բանակցություններից, քանի որ Լիբանանը կանգնած է երկու տարբերակի առջև՝ կա՛մ պատերազմի շարունակություն՝ իր բոլոր մարդասիրական, սոցիալական, տնտեսական և ինքնիշխանության հետևանքներով, կա՛մ բանակցություններ՝ այս պատերազմին վերջ դնելու և կայուն կայունության հասնելու համար»։

Աունի կառավարությունը հանձնառու է Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահ»-ին որպես ռազմական ուժ զինաթափելուն։

«Բանակցային տարբերակի նպատակն է դադարեցնել թշնամական գործողությունները, վերջ դնել Իսրայելի կողմից հարավային տարածքների օկուպացիային և լիբանանյան բանակը տեղակայել միջազգայնորեն ճանաչված հարավային սահմաններում։ Մեր միջև հաղորդակցությունը կշարունակվի՝ հրադադարը պահպանելու և բանակցություններ սկսելու համար»,- նշել է Ջոզեֆ Աունը։

Բանակցությունները կարող են շարունակվել այս շաբաթ, դեռևս ճշգրիտ ամսաթիվ չի նշանակվել, CNN-ին հայտնել է աղբյուրը։ Առաջին փուլը կլինի դեսպանների միջև, իսկ երկրորդը՝ պատվիրակությունների, որը կգլխավորի դեսպան Սայմոն Քարամը։

«Ես ընտրել եմ բանակցությունները և լիահույս եմ, որ մենք կկարողանանք փրկել Լիբանանը»,- գրել է Աունը։

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն անցյալ շաբաթ պակիստանցի միջնորդներին ասել էր, որ Լիբանանը պետք է ներառվի Իրանի և Միացյալ Նահանգների միջև «համապարփակ հրադադարի» շուրջ բանակցություններում։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական բանակը չի նահանջի հարավային Լիբանանում գտնվող իր դիրքերից 10-օրյա հրադադարի ընթացքում, որը պետք է լրանա այս շաբաթվա վերջին։

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ գիշերը հարվածել է «Հըզբոլլահ»-ը հրթիռային կայանքին հարավային Լիբանանի Կֆարկելա շրջանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի