Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվներից է տարիներ շարունակ ուղիղ ֆինանսավորվել հեռուստաընկերությունը. Հ2-ի պարզաբանումը

Լուրեր

14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
Բոլորը

Հայկական երկրորդ հեռուստաալիքը պարզաբանում է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամլո ասուլիսի ժամանակ հ2-ի լրագրողի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքի վերաբերյալ.

Թե Հայկական երկրորդ հեռուստաալիքի անձնակազմի, թե ԶԼՄ-ների ղեկավարների բաց նամակների մեջ և թե մոտ հինգ տասնյակ մտավորականների անձնական երաշխավորություններում խոսք է գնում ոչ թե գործի կարճման կամ չբացահայտման մասին, այլ ընդամենը Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը մեկ այլ խափանման միջոցով փոխարինելու մասին, որը ոչ մի կերպ չի կարող խանգարել պատկան մարմիններին որևէ կոռուպցիոն խաչմերուկի բացահայտման գործում, եթե այդպիսին ընդհանրապես կա: Եվ սա այն դեպքում, երբ մեկ և կես ամիս կալանքի տակ գտնվելու ընթացքում Սամվել Մայրապետյանի հետ որևէ քննչական գործողութություն չի իրականացվել:

Ինչ վերաբերում է հաշիվների կալանքին: Վարչապետին ի սկզբանե ներկայացվել է ոչ թե հեռուստաընկերության հաշիվների կալանքի մասին տեղեկատվություն, այլ Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվների, որոնցից տարիներ շարունակ ուղիղ ֆինանսավորվում էր հեռուստաընկերությունը: Ավելին՝ Վարչապետին այդ տեղեկատվությունը ներկայացնելիս տրամադրվել են նաև այդ ուղիղ փոխանցումները հավաստող բոլոր փաստաթղթերը:

Հայկական երկրորդ հեռուստաալիք