ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Գերմանիայի քաղաքացու ձերբակալման մասին՝ ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով

Լուրեր

27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
Բոլորը

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել է «Ստավրոպոլի երկրամասի իրավապահ մարմինների օբյեկտում» ահաբեկչական հարձակում խափանելու մասին, որը, ենթադրաբար, պլանավորել է «1969 թվականին ծնված Գերմանիայի քաղաքացի», գրում է Meduza-ն։

ԱԴԾ հայտարարության մեջ ընդգծվում է, որ ձերբակալվածը կին է, գործել է «ուկրաինական հետախուզական ծառայությունների հրահանգներով»։ ԱԴԾ-ն հայտարարել է, որ հարձակումը նախատեսված էր իրականացնել «առավոտյան ժամերին՝ իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում զոհերի թիվը մեծացնելու համար»։

Հայտարարության համաձայն՝ Գերմանիայի քաղաքացուհին ռումբ էր տեղափոխում «Պյատիգորսկի իրավապահ մարմինների կենտրոն»։ Պայթուցիկ սարքը «հայտնաբերվել և արգելափակվել է ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի կողմից», հայտարարել է Ռուսաստանի հատուկ ծառայությունը։ Նշվում է, թե պայթուցիկ սարքը նախատեսված էր հեռակառավարմամբ պայթեցնելու «Կենտրոնական Ասիայի հանրապետություններից մի քաղաքացու» կողմից։ Նա նույնպես ձերբակալվել է։

ԱԴԾ-ն չի բացահայտում ձերբակալվածների անունները՝ նշելով միայն, որ երկուսն էլ խոստովանական ցուցմունք են տվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի