Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին Տուապսեի նավթավերամշակման գործարանին են հարվածել. մեկ մարդ է զոհվել

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին Տուապսեի նավթավերամշակման գործարանին են հարվածել՝ խոշոր հրդեհ առաջացնելով։ Մեկ մարդ զոհվել է։ Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի խոսքով՝ մահացած տղամարդը հարձակման պահին եղել է նավահանգստում, որտեղ բռնկվել է հրդեհը։ Նա նաև հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերը վնասել են գազատարը, գրում է Current time-ը։

Astra-ն հաղորդում է, որ գիշերը Տուապսեի նավթավերամշակման գործարանի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել:

Ուկրաինայի գլխավոր շտաբը, սակայն, չի հաստատել Տուապսեի նավթավերամշակման գործարանի վրա վերջին հարձակումը։

Մինչ այս, Տուապսեի նավթավերամշակման գործարանը հարձակման էր ենթարկվել ապրիլի լույս 16-ի գիշերը։ Բռնկված հրդեհը մարվել էր միայն ապրիլի 19-ին։

Տուապսեի նավթավերամշակման գործարանը և դրա ծովային տերմինալը «Ռոսնեֆտ»-ի մաս են կազմում, որը Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկեր և դաշնակից Իգոր Սեչինի կողմից վերահսկվող ընկերություն է։ Ուկրաինան Տուապսեի նավթային ենթակառուցվածքները թիրախավորել էր 2025 թվականի մարտին, նոյեմբերին և դեկտեմբերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի