Իրանն ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել ամերիկյան ռազմանավերին

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանական ուժերն անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել մի քանի ամերիկյան նավերի՝ ի պատասխան Օմանի ծոցում ԱՄՆ ուժերի կողմից իրանական Touska բեռնատար նավի վրա կրակ բացելուն և դրա երթևեկությունը խափանելուն, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

Բացի այդ, հայտարարվել է, որ Միացյալ Նահանգների կողմից Իրանի ծովային շրջափակման մասին հայտարարությանը զուգահեռ՝ Իրանը նաև ամբողջությամբ փակել է Հորմուզի նեղուցը, և ցանկացած նավ կամ լցանավ, որը կանցնի տարածաշրջանով առանց Իրանի թույլտվության, կպատժվի իրանական ուժերի կողմից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ զինված ուժերը կիրակի գրավել են իրանական դրոշի ներքո նավարկող բեռնատար նավը, որը փորձում էր խուսափել ԱՄՆ ռազմածովային շրջափակումից Հորմուզի նեղուցի մոտ։ Նա հավելել է, որ ԱՄՆ ծովային հետևակայիններն առգրավել են Touska անունով նավը։ Նավի առգրավումը հաստատել է նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի