Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը չի նախատեսում պատվիրակություն ուղարկել ԱՄՆ-ի հետ բանակցություններին Պակիստանում, քանի դեռ Միացյալ Նահանգները շարունակում է Հորմուզի նեղուցի շրջափակումը, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով բանակցողներին։

Tasnim-ի տվյալներով՝ Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլից հետո կողմերը հաղորդագրություններ են փոխանակել պակիստանցի միջնորդի միջոցով։ Իրականում սա եղել է երկխոսության շարունակություն, «որը ի վերջո հանգեցրել է բանակցությունների անարդյունք ավարտին՝ ամերիկյան կողմի չափազանց մեծ պահանջների և հավակնությունների պատճառով», նշվում է գործակալության հաղորդագրությունում։

Իր հերթին մեկ այլ իրանական պետական գործակալություն՝ IRNA-ն, հրապարակել է «Իսլամաբադում բանակցությունների երկրորդ փուլի վերաբերյալ հաղորդագրությունների հերքում»։

Գործակալությունը հայտարարել է, որ նոր հանդիպման մասին հրապարակումները, որոնք տարածում են ԱՄՆ-ում, «նրանց մեդիա խաղի մի մասն են» և չեն համապատասխանում իրականությանը։ IRNA-ն, առանց աղբյուր նշելու, բանակցությունների խոչընդոտներ է անվանում «ԱՄՆ-ի չափազանց մեծ պահանջներն ու անհիմն և անիրատեսական սպասումները», Վաշինգտոնի «կայուն դիրքորոշման բացակայությունը», նրա «հակասական հայտարարությունները» և սպառնալիքները, ինչպես նաև ծովային շրջափակումը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 19-ին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ ԱՄՆ պատվիրակությունը ուղևորվում է Իսլամաբադ՝ Իրանի ներկայացուցիչների հետ բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու համար։

Նույն հաղորդագրությունում նա վերջնագիր է ներկայացրել իրանական կողմին՝ կամ Թեհրանը ընդունում է Վաշինգտոնի առաջարկած «արդար և ողջամիտ գործարքը», կամ ԱՄՆ-ը կրկին կհարվածի երկրին։

Իրանը չի հաստատել իր մասնակցությունը հանդիպմանը։ Ինչպես նշում է Axios-ը, Թեհրանում մտավախություն ունեն, որ գործարքի շուրջ խոսակցությունները կարող են լինել Սպիտակ տան հնարք և քողարկում ԱՄՆ-ի հանկարծակի հարձակման համար։

Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 11-12-ին և ավարտվել է անարդյունք։ Ապրիլի 21-ը երկշաբաթյա զինադադարի վերջին օրն է, որի մասին կողմերը համաձայնության էին եկել ապրիլի սկզբին։