Վահան Կոստանյանը հանդիպել է Կատարի Պետության ԱԳՆ պետնախարար Մուհամմադ բին Աբդ ալ-Ազիզ ալ-Խուլեյֆիի հետ
Քաղաքականություն
19.04.2026 | 13:06
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախօրեին՝ ապրլի 18-ին, Անթալյայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կատարի Պետության ԱԳՆ պետնախարար Մուհամմադ բին Աբդ ալ-Ազիզ ալ-Խուլեյֆիի հետ:
«Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել ՀՀ-Կատար երկկողմ օրակարգին»,- ասված է հաղորդագրությունում։