Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը

Լուրեր

05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
05.06.2026 | 10:33
«Ընտրեք Ռոբերտ Քոչարյանին», «Էգուց փողի օր ա». ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 10:25
Պուտինը ԵՄ-ին ինտեգրման Հայաստանի ծրագրերը «մտահոգություն առաջացնող» է անվանել
05.06.2026 | 10:10
Կիբեռանվտանգության հարցերը՝ RISE 2026-ի քննարկման առանցքում
05.06.2026 | 09:55
Ռուբլին արժեզրկվում է․ արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 5-ի դրությամբ
05.06.2026 | 09:40
Արմեն Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի գույքի գործով 7 անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
05.06.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը կրկին գտնվում է երկրի զինված ուժերի «խիստ հրամանատարության և վերահսկողության տակ», հաղորդում է Associated Press-ը։

Իրանի զինված ուժերի համատեղ հրամանատարությունը հայտարարության մեջ զգուշացրել է, որ կխոչընդոտի Հորմուզի նեղուցով նավագնացությունը, քանի դեռ Միացյալ Նահանգները շրջափակում է իրանական նավահանգիստները։

Նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կշարունակի շրջափակել իրանական նավահանգիստները։ Նա նշել էր, որ շրջափակումը կշարունակվի մինչև Իրանը համաձայնության չգա Միացյալ Նահանգների հետ, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։

Ապրիլի 17-ին Իրանը հայտարարել էր, որ բացում է Հորմուզի նեղուցը, որի միջով սովորաբար անցնում է աշխարհի նավթի մեկ հինգերորդը, նավագնացության համար։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Իսրայելը հրադադարի մասին համաձայնագիր կնքեց լիբանանյան «Հեզբոլլահ» զինյալ խմբավորման հետ։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ նեղուցը բաց կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հրադադարը ուժի մեջ է։ Սակայն ԱՄՆ-ն չի վերացրել իրանական նավահանգիստների շրջափակումը։