Թբիլիսիում կանցկացվի Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն
Քաղաքականություն
18.04.2026 | 12:50
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին ժամը 11:00-ին կազմակերպում է ծաղկեպսակի զետեղման և հիշատակի արարողություն։
Ինչպես հայտնում են ՀՀ դեսպանությունից, հիշատակի արարողություն կանցկացվի Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։