Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
Բոլորը

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ. դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը նրա տնային կալանքը 3 ամսով երկարաձգելու վերաբերյալ:

Որոշման մեջ դատարանը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ մեաղդրյալ Կարապետյանը մասնակցում է ընտրական գործընթացներին, ինչը, դատարանի գնահատմամբ, կարող է որոշակի ազդեցություն ունենալ ընթացիկ փուլում:

Դատարանը միաժամանակ վերացրել է Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված հրապարակային խոսքի արգելքը` թույլ տալով, որ նա հարցազույցներ տա: Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօրվա դատական նիստին միջնորդել էր վերացնել Կարապետյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը՝ միաժամանակ նշելով, որ պատրաստ են նրա նկատմամբ կիրառված 4 մլրդ դրամ գրավի չափից ավելին վճարել: Խոսքը շուրջ 400 մլն դրամ ավելի վճարելու մասին է, եթե դատարանը նման որոշում կայացնի: Պաշտպան Արմեն Ֆերոյանն էլ հարկ համարեց նշել, որ նիստերից առաջ լրագրողները մոտենում են Կարապետյանին ու հարցեր ուղղում, սակայն նա դրանց պատասխանել չի կարող, քանի որ նման արգելք կա: Ըստ Ֆերոյանի՝ տնային կալանքից ազատվելու դեպքում կկարողանա նաև պատասխանել լրագրողներին և հանրությանը հուզող հարցերին:

Նշենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեց ամիսներ առաջ՝ Հայ Առաքելական եկեղեցուն առնչվող իր հայտարարությունից հետո: Կարապետյանի մեղադրական եզրակացությունում նշվում է, որ նա, տիրապետելով զգալի նյութական միջոցների, ազդեցություն ունենալով անձանց լայն շրջանակի վրա, համաձայն չլինելով ներքաղաքական հարցերի վերաբերյալ կառավարության դիրքորոշումների հետ, լրատվամիջոցներին տված հարցազրույցում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ է հնչեցրել։ Ինքը՝ Կարապետյանը, նախորդ նիստին պնդեց, որ կալանավորվել է Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում: Դատական նիստին զուգահեռ, Կարապետյանի թիմակիցներն ու համակիրները ակցիա են իրականացրել դատարանի բակում: