ՀՀԿ-ն այստեղ է` աջակցելու Սամվել Կարապետյանին. Հենրիխ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
17.04.2026 | 17:49«Ես և մեր Հանրապետական կուսակցության մի շարք ներկայացուցիչներ այստեղ ենք՝ աջակցելու Սամվել Կարապետյանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը։
Ասաց՝ դատարանից մեծ սպասելիքներ չունեն, քանի որ դատական համակարգը, իր գնահատմամբ, հաճախ «քաղաքական որոշումներ է կայացնում»։
Չնայած ՀՀԿ-ն որոշել է չմասնակցել առաջիկա ընտրություններին, Դանիելյանը շեշտեց, որ դա չի նշանակում հեռանալ քաղաքական գործընթացներից։
«Մենք մեր կուսակցականներին ասել ենք, որ ընտրեն իրական ընդդիմադիր ուժերին։ Մենք «Հայաստան» դաշինքին և Ռոբերտ Քոչարյանին համարում ենք ընդդիմադիր քաղաքական գործիչներ՝ ի հեճուկս նրանց, ովքեր փորձում են պառակտել ընդդիմադիր դաշտը»,- հայտարարեց ՀՀԿ-ականը։
Մանրամասները՝ տեսանյութում