Իսրայելը հայտարարել է, որ Լիբանանում հարձակումը «դեռևս ավարտված չէ»

Լուրեր

27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
Բոլորը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել է, որ իսրայելական ուժերը կարող են շարունակել Լիբանան ցամաքային ներխուժումը և օդային ռմբակոծությունը 10-օրյա հրադադարի ժամկետի ավարտից հետո, գրում է DW-ն։

«Լիբանանում ցամաքային մանևրը և «Հըզբոլլահ»-ի թիրախների վրա հարվածները բազմաթիվ հաջողությունների են հասել, բայց դրանք դեռևս ամբողջական չեն»,- ասել է նա։

Կացը Լիբանանի հետ 10-օրյա հրադադարը որակել է որպես «ժամանակավոր սառեցում» և ասել, որ Իսրայելը կհետևի իր պատերազմական նպատակին՝ զինաթափել Իրանի հետ կապված «Հըզբոլլահ» զինյալ խմբավորումը։ Ըստ նրա՝ «Լիբանանի կառավարության վրա ճնշում գործադրելու» միջոցով Միացյալ Նահանգների օգնությամբ «Հըզբոլլահ»-ը քանդելու նպատակի մեջ ի հայտ է եկել «նշանակալի դիվանագիտական ​​լծակ»։

Կացը նշել է, որ հարավային Լիբանանի և Բեյրութի բնակիչները, որոնք ստիպված էին լքել իրենց տները մարտերի պատճառով, կարող են ստիպված լինել կրկին տարհանվել։

«Եթե մարտերը վերսկսվեն, անվտանգության գոտի վերադարձող բնակիչները պետք է տարհանվեն՝ առաքելությունն ավարտելու համար»,- ասել է իսրայելցի նախարարը։

Բացի այդ, հինգշաբթի  մի շարք լրատվական գործակալություններ հաղորդել էին, որ Իսրայելի օդային հարվածները Լիբանանի հարավային Տյուր քաղաքի վրա խլել են առնվազն 13 մարդու կյանք։ Լիբանանի պաշտոնական NNA լրատվական գործակալությունը հայտնել է, որ հարձակումների հետևանքով վիրավորվել է շուրջ 35 մարդ, իսկ 15-ը դեռևս փլատակների տակ է և անհետ կորած է համարվում։

Ֆրանսիական AFP լրատվական գործակալությունը, հղում անելով քաղաքային պաշտոնյային, հայտնել է, որ հարվածներն ուղղված են եղել վեց բնակելի շենքերի, որոնք ավերվել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի