Արման Ծառուկյանին ԱՄՆ-ում իջեցրել են ինքնաթիռից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանին ԱՄՆ-ում իջեցրել են ինքնաթիռից։ Այդ մասին սոցիալական ցանցերում հայտնել է ռուսաստանցի բլոգեր Ադամ Զուբարաևը, որը նույնպես եղել է ինքնաթիռում։

«Արման Ծառուկյանին ու իր երկու ընկերներին իջեցրել են ինքնաթիռից American Airlines-ի՝ Լոս Անջելեսից Ֆիլադելֆիա թռիչքից առաջ։ Պատճառն այն էր, որ նրա թիմի անդամներից մեկն օգտվում էր հեռախոսից այն պահին, երբ ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի, իսկ մյուս ընկերը բացել էր սեղանը։ Լիակատար խելագարություն է»,- սոցցանցերում գրել է Ադամ Զուբարաևը։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Արման Ծառուկյանը Ֆիլադելֆիայում մասնակցելու է RAF (Real American Wrestling) լիգայի հերթական մրցաշարին։ RAF 08 մրցաշարում հայ մարտիկն ուժերը կչափի ամերիկացի Յուրայա Ֆայբերի հետ։ Մարտիկներն ազատ ոճի ըմբշամարտի կանոններով կմրցեն միջին քաշային կարգում (79 կգ)։

29-ամյա Ծառուկյանը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։