Չկա դեպք, որ ասեն՝ ԿԸՀ նախագահը այսինչ զազրելի արարքը արել է, թույլ է տվել ապօրինություն․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Ազգային ժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ իր պաշտոնավարմանը, քաղաքական չեզոքությանը, ինչպես նաև ընտրական գործընթացների վերաբերյալ հնչող քննադատություններին։

«Տասից ավելի ՏԻՄ ընտրություններ ենք կազմակերպել, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրությունները, և չկա մեկ դեպք, որը կմատնանշվեր, օրինակ, ԿԸՀ նախագահը արել է այսինչ զազրելի բանը կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել որևէ ապօրինություն։ Հասկանո՞ւմ եք, երեքուկես տարի, 2022 թվականից ձևավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատել և իրացրել է օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները և բոլոր խնդիրներով հանդերձ չունենք այնպիսի փաստ, որը կարող է քաղաքական բանավեճի շրջանակներում անգամ որպես բացասական երևույթ ներկայացվել»,- ասաց Հովակիմյանը։

Նա հորդորեց պատգամավորներին և առաջիկա ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական գործիչներին՝ զերծ մնալ ԿԸՀ-ի և ընտրական համակարգի հեղինակությունը վնասող հայտարարություններից։

Մանրամասները՝ տեսանյութում։