Տեղահանված լիբանանցիները վերադառնում են իրենց տներ՝ Իսրայելի հետ 10-օրյա հրադադարի ֆոնին

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիբանանում տեղահանված անձինք սկսել են վերադառնալ իրենց տները՝ երկրի հարավի քաղաքներ և գյուղեր, ինչպես նաև մայրաքաղաք Բեյրութի շրջաններ, այն բանից հետո, երբ Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ է մտել կեսգիշերին, գրում է DW-ն։

Բազմաթիվ բնակիչների դիմավորել են ավերված բնակարաններ ու վնասված շենքերի տեսարանները։

Լիբանանի հարավում տեղի ունեցող մարտական ​​գործողություններից և Իսրայելի կողմից Բեյրութի արվարձանների ռմբակոծություններից փախել է ավելի քան 1,1 միլիոն մարդ, որը կազմում է երկրի բնակչության շուրջ մեկ հինգերորդը։ Բացի այդ, տեսանյութերում երևում է, թե ինչպես են մեքենաները հերթ կանգնում Լիտանի գետի վրայով անցնող Քասմիե կամուրջը հատելու համար։

Հինգշաբթի Լիբանանի պետական ​​լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իսրայելի օդային հարվածները ոչնչացրել են կամուրջը՝ տասնյակ հազարավոր բնակիչների կտրելով երկրի մնացած մասից։

Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ այն վերջին գործող անցումն էր այն բանից հետո, երբ իսրայելական ուժերը «համակարգային կերպով ոչնչացրել կամ լուրջ վնասել են Լիտանի գետից հարավ գտնվող տարածքները Լիբանանի մնացած մասին կապող բոլոր հիմնական կամուրջները»։

Այժմ, կարծես, կամուրջը վերանորոգվել է, ինչը թույլ է տալիս տեղահանվածներին վերադառնալ իրենց տները։ Այնուամենայնիվ, հինգշաբթի իսրայելական բանակը զգուշացրել է բնակիչներին չշարժվել գետից հարավ՝ հայտնելով, որ իրենց ուժերը մնում են այնտեղ տեղակայված։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի