Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլ. Հաջիև

Լուրեր

05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
05.06.2026 | 10:33
«Ընտրեք Ռոբերտ Քոչարյանին», «Էգուց փողի օր ա». ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 10:25
Պուտինը ԵՄ-ին ինտեգրման Հայաստանի ծրագրերը «մտահոգություն առաջացնող» է անվանել
05.06.2026 | 10:10
Կիբեռանվտանգության հարցերը՝ RISE 2026-ի քննարկման առանցքում
05.06.2026 | 09:55
Ռուբլին արժեզրկվում է․ արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 5-ի դրությամբ
05.06.2026 | 09:40
Արմեն Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի գույքի գործով 7 անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
05.06.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Անթալիայի 5-րդ դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից այսօր նախաձեռնված էներգետիկ նախագծերը ծառայում են համաշխարհային էներգետիկ անվտանգությանը՝ միաժամանակ պաշտպանելով տարածաշրջանային երկրների շահերը։

Հաջիևն ասել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը հատկապես կարևոր է տարածաշրջանային տեսանկյունից։

Ադրբեջանի նախագահի օգնականն ընդգծել է, թե Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, և համապատասխան համաձայնագիրը նախաստորագրվել է անցյալ օգոստոսին՝ ԱՄՆ ղեկավարության մասնակցությամբ։

Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե, իբր, 30 տարի շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տարածաշրջանին պարտադրված դրսից առաջարկվող կարգավորման մոդելը որևէ արդյունք չի տվել. «Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ տարածաշրջանում իրական արդյունքների կարելի է հասնել միայն տեղական սուբյեկտայնության և ղեկավարության միջոցով»։

Նա հավելել է, թե տարածաշրջանում այժմ ձևավորվել է նոր ստատուս քվո, և Հարավային Կովկասը մտել է խաղաղության շրջան։ Միևնույն ժամանակ, Հաջիևը նշել է, որ մերձակա տարածաշրջանում ի հայտ են գալիս նոր հակամարտության գոտիներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի