Տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հարավային Կովկասի նշանակությունը միայն աճում է. Կոբախիձե

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում կազմակերպված քննարկման ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ աշխարհում շարունակվող պատերազմներն ու աշխարհաքաղաքական լարվածությունը բացասաբար են անդրադառնում համաշխարհային իրավիճակի վրա։ Նրա խոսքով՝ հակամարտությունները վնաս են հասցնում առևտրային ուղիներին, էներգետիկային, տրանսպորտին և տնտեսական կայունությանը։

«Հարավային Կովկասի վերաբերյալ ակնահայտ է, որ այս բոլոր անորոշություններն ու գլոբալ մարտահրավերներն ազդում են նաև մեր տարածաշրջանի վրա։ Սակայն, հաշվի առնելով մեր շուրջ կատարվող իրադարձությունները, Հարավային Կովկասի նշանակությունը միայն աճում է։ Մենք ձգտում ենք առավելագույնս օգտագործել առկա հնարավորությունները»,- ասել է Կոբախիձեն։

Նա հավելել է՝ իրենց տեսլականն է՝ երկրում խաղաղության պահպանումը, կայունության ապահովումը, տնտեսական առաջընթացը և կապերի զարգացումը։

«Այս մոտեցման շնորհիվ մենք ոչ միայն պահպանում ենք ներքին խաղաղությունը, այլև նպաստում ենք մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, ավելի լայն խաղաղությանը։ Մենք ուրախ ենք, որ այս առումով, ի դեմս Թուրքիայի, ունենք ուժեղ գործընկեր»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի