Ֆրանսիայի նախագահն աջակցում է Լիբանանում հրադադարին, բայց նաև մտահոգություն ունի

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ լիովին սատարում է Լիբանանում հրադադարը, որը կարող է դադարեցնել Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլլահ» զինված խմբավորման միջև վեց շաբաթ տևած մարտերը, գրում է CNN-ը։

Այնուամենայնիվ, Մակրոնը նաև մտահոգություն է հայտնել, որ համաձայնագիրը «կարող է արդեն թուլացած լինել ռազմական գործողությունների շարունակության պատճառով»։

«Ես կոչ եմ անում ապահովել Լիբանանի և Իսրայելի միջև սահմանի երկու կողմերում գտնվող քաղաքացիական բնակչության անվտանգությունը։ Հըզբոլլահը պետք է հրաժարվի զենքից։ Իսրայելը պետք է հարգի Լիբանանի ինքնիշխանությունը և դադարեցնի պատերազմը»,- X-ում գրել է նա։

Լիբանանյան բանակը հայտարարել է, որ ուրբաթ՝ տեղական ժամանակով կեսգիշերին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո գրանցել է Իսրայելի կողմից հրադադարի բազմաթիվ խախտումներ։ Բեյրութն Իսրայելին մեղադրել է «մի շարք ագրեսիայի գործողություններ» կատարելու մեջ՝ նշելով, որ պարբերաբար հրետակոծությունները վնասել են հարավային Լիբանանի մի քանի գյուղեր։

«Հըզբոլլահը» հայտարարել է, որ կպահպանի հրադադարը, եթե Իսրայելը դա անի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի