ԱՄՆ-ը, հավանաբար, կհետաձգի զենքի մատակարարումը եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմի պատճառով. Reuters

Լուրեր

29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
Բոլորը

ԱՄՆ-ը եվրոպացի գործընկերներին հայտնել է, որ նախկինում կնքված պայմանագրերով զենքի որոշ մատակարարումներ, հավանաբար, կհետաձգվեն, քանի որ Մերձավոր Արևելքում պատերազմը սպառում է ամերիկյան պաշարները։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով մի քանի աղբյուրների, փոխանցում է Meduza-ն։

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ ուշացումները կանդրադառնան նաև Բալթյան և Սկանդինավյան երկրների վրա։ Հայտնի չէ, թե զենքի որ տեսակների վրա սա կազդի։

Ըստ Reuters-ի՝ մատակարարումները ներառում են տարբեր տեսակի զինամթերք, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կարող են օգտագործվել ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական նպատակներով։ Խոսքը Foreign Military Sales (FMS) ծրագրի մասին է, որի շրջանակում օտարերկրյա երկրները գնում են ամերիկյան զենք՝ ԱՄՆ կառավարության լոգիստիկ աջակցությամբ և համաձայնությամբ։

Դոնալդ Թրամփի օրոք Սպիտակ տունը ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցներին ակտիվորեն մղում էր ավելի շատ ամերիկյան տեխնիկա գնելուն, այդ թվում՝ FMS-ի միջոցով։ Սակայն նման մատակարարումները հաճախ ուշանում են, ինչը նյարդայնացնում է Եվրոպային, որը սկսում է այլընտրանքներ փնտրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի