Սամվել Կարապետյանի գործով դատական նիստ. քննվում է խափանման միջոցի հարցը. ՈՒՂԻՂ

Լուրեր

07.08.2026 | 13:50
«Ծաղկաձորում մարզվելը հիանալի է»․ Արման Ծառուկյան
07.08.2026 | 13:39
Հոկտեմբերի 1-ից ԵՏՄ երկրների համար ռուսական շուկայում նոր օրենք կգործի․ Միշուստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 13:29
Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
07.08.2026 | 13:20
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան
07.08.2026 | 13:08
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ
07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
07.08.2026 | 12:40
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը եռակողմ պաշտպանական համաձայնագիր կստորագրեն
07.08.2026 | 12:33
Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ
07.08.2026 | 12:31
Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը. Ժապարովը Փաշինյանին
07.08.2026 | 12:23
Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 12:18
Հայտնի է՝ ինչու է չեղարկվել Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի ռևանշ մենամարտը
07.08.2026 | 12:10
Փաշինյանն այս պահին հանրաքվեն անհնար է համարում // Հարված՝ ՌԴ-ում Wildberries-ի 15-րդ պահեստին․ ԼՈՒՐԵՐ
07.08.2026 | 11:57
ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը և կոչ արել համախմբվել եկեղեցու շուրջ
Բոլորը

Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը շարունակվում է: Այսօր քննվում է նրա խափանման միջոցի հարցը: Կարապետյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել նրան տնային կալանքից ազատելու վերաբերյալ և խնդրել դա քննել առաջնահերթության կարգով։ Մինչդեռ, հանրային մեղադրող Արգամ Դալլաքյանը միջնորդել է Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով՝ պնդելով, որ նա կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա։

Նշենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեց ամիսներ առաջ՝ Հայ Առաքելական եկեղեցուն առնչվող իր հայտարարությունից հետո: Կարապետյանի մեղադրական եզրակացությունում նշվում է, որ նա, տիրապետելով զգալի նյութական միջոցների, ազդեցություն ունենալով անձանց լայն շրջանակի վրա, համաձայն չլինելով ներքաղաքական հարցերի վերաբերյալ կառավարության դիրքորոշումների հետ, լրատվամիջոցներին տված հարցազրույցում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ է հնչեցրել։

Ինքը՝ Կարապետյանը, նախորդ նիստին պնդեց, որ կալանավորվել է Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում: Դատական նիստին զուգահեռ, Կարապետյանի թիմակիցներն ու համակիրները ակցիա են իրականացնում դատարանի բակում:

Մանրամասները` տեսանյութում։

Արփի Հակոբյան