Կառավարությունը շեշտում է՝ եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Արևմուտքից աջակցության փաթեթներ ունի՝ մեղմելու հետևանքը․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.06.2026 | 13:34
Ռուսական զորքերը հարվածել են Խերսոնին, Բորիսպոլին և Պավլոգրադին․ տուժածներ կան
04.06.2026 | 13:27
ՈՒԵՖԱ-ն ադրբեջանական ակումբին հեռացրել է եվրագավաթներից պայմանավորված խաղերի պատճառով
04.06.2026 | 13:21
«Ընտրության օրը, տյոտ Ժեն, պտի սաղին․․․», «Զոռով քարշ տանք տանենք»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 13:17
Մարկո Ռուբիոն ԹՐԻՓՓ-ը ստորագրել էր օրեր առաջ՝ հունիսի 1-ին․ ՀՀ ԱԳՆ
04.06.2026 | 13:09
Մրգերի, խմիչքի, հանքային ջրերի համար նմանատիպ մեխանիզմ պիտի ներդնենք. Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 13:00
Արթուր Օսիպյանի կյանքին վտանգ է սպառնում՝ 17 օր հացադուլում է․ կոչ ենք անում՝ անհապաղ ազատ արձակել․ Իզաբելլա Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 12:48
Օվերչուկը հայտարարել է, թե Հայաստանի հետ կապված որոշումները «կախված կլինեն ընտրությունների արդյունքներից»
04.06.2026 | 12:41
Մայիսին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են եկել Հայաստան
04.06.2026 | 12:34
Տիմուր Գուրցկայա․ «Ինչպես երևում է, «Կրասնոդարն» ընդունել է «Ալ Ահլիի» առաջարկը Սպերցյանի վերաբերյալ»
04.06.2026 | 12:27
Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հանքային ռեսուրսները․ Զախարովան՝ ՀՀ Ռուբիոյի այցի մասին
04.06.2026 | 12:19
RAF․ Արման Ծառուկյանը կմենամարտի Թբիլիսիում
04.06.2026 | 12:10
TRIPP-ի համաձայնագիրը ստորագրվեց // Կառավարությունը կաջակցի Եվրոպա և Կանադա արտահանմանը․ ԼՈՒՐԵՐ
04.06.2026 | 12:09
Արծվիկ Մինասյանի և Հովհաննես Խուդոյանի ասուլիսն ընտրախախտումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 12:08
«Լուսավոր Հայաստանը» քարոզարշավը շարունակում է կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 12:02
Օվերչուկը հայկական ապրանքների նկատմամբ միջոցառումները նորմալ է որակել
Բոլորը

Վերջին 45 օրում արդեն իններորդ անգամ Ռուսաստանից Հայաստան կանխիկ գումար տեղափոխելու փորձի կասեցումը ողջամիտ կասկած է ստեղծում, որ այդ ֆինանսական հոսքերը կարող են ուղղակիորեն կապված լինել հունիսի 7-ի ընտրությունների հետ։ Factor TV-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը՝ նշելով, որ ընտրակաշառքը, ապատեղեկատվության և կիբերհարձակումների հետ մեկտեղ, Ռուսաստանի կողմից կիրառվող հիբրիդային պատերազմի հիմնական գործիքներից է։

«Չենք կարող, իհարկե, չունենալ ողջամիտ կասկած, որ սա կարող է լիովին կապված լինել հունիսի 7-ի ընտրությունների հետ։ Ինչո՞ւ չենք կարող չունենալ, որովհետև նաև, բնականաբար, այլ երկրների փորձը հստակ մեզ ցույց է տալիս, որ բավական լուրջ կանխիկ գումարի մուտք է եղել, հատկապես Մոլդովա, Ռումինիա և այլն», – նշեց Աբրահամյանը։

Գայանե Աբրահամյանը շեշտեց, որ ընտրակաշառքի դեպքում քրեական պատասխանատվությունը վերաբերում է ոչ միայն գումար տվողին, այլև վերցնողին ու միջնորդին։

«Մեր հանրությունը մտածում է, որ միայն ընտրակաշառք տվողն է քրեական հանցագործ, մինչդեռ նաև վերցնողն է քրեական հանցագործ։ Եթե ընտրակաշառք առաջարկում են, խոստանում են, տալիս են, դա պատժվում է մինչև ութ տարի ազատազրկմամբ, եթե վերցնում են և մտնում են այդ գործարքի մեջ՝ պատժվում է մինչև յոթ տարի, և եթե որևէ կերպ նաև միջնորդում են, այսպես ասած՝ «տասովշիկ» կոչվածը, դա ևս պատժվում է մինչև հինգ տարի ազատազրկմամբ։ Այսինքն՝ այս ամբողջ շղթան քրեաիրավական հարաբերություն է, որը պետք է հնարավորինս բացառել»։

Նրա խոսքով՝ հանրության շրջանում ընտրակաշառք վերցնելու պատրաստակամությունը պայմանավորված է տարիներ շարունակ սերմանված այն թեզով, թե ընտրողի ձայնը ոչինչ չի փոխում։ 

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործարար Սամվել Կարապետյանի միջև հեռակա բանավեճին՝ կապված Ռուսաստանի կողմից հնարավոր տնտեսական պատերազմի հետ, Աբրահամյանը նշեց, որ սա Ռուսաստանի համար ճնշման հիմնական գործիքներից է, որն ավելի է ակտիվանում այն բանից հետո, երբ հակամարտության գործոնն այլևս նախկինի պես արդյունավետ չէ։

«Այն հիմնական մահակը, որը կոնֆլիկտն էր, իրենց ձեռքից արդեն վերցրել են, և մնացել է տնտեսականը, և դա նշանակում է, որ տնտեսականն էլ ավելի շատ պիտի կիրառվի», – ասաց նա՝ հավելելով, որ Ռուսաստանն այս սպառնալիքն ուղղում է թե՛ Հայաստանի իշխանությանը, թե՛ ընտրողներին։

Միևնույն ժամանակ, փորձագետը նշեց, որ ներկա իրավիճակում Հայաստանի նկատմամբ տնտեսական ճնշումներ կիրառելը Ռուսաստանի համար նույնքան միանշանակ չէ, որքան 2013 թվականին։

«Հիմա դրա հավանականությունն ավելի քիչ է, որովհետև Ռուսաստանը ևս Հայաստանից կախվածության մեջ է, հատկապես հաշվի առնելով պատերազմական իրավիճակն Ուկրաինայում և սանկցիաները։ Այստեղից շատ ապրանքներ են գնում, և իրենց համար, այնուամենայնիվ, դեռևս շուկա է։ Այսինքն՝ շատ միանշանակ չի, որ բացառապես մենք ենք իրենցից կախված»։

Գայանե Աբրահամյանը նաև հիշեցրեց, որ Եվրոպան ունի արագ արձագանքման աջակցության ծրագրեր, որոնք կարող են մեղմել Ռուսաստանի տնտեսական ճնշումների հետևանքները, մասնավորապես՝ գազի գնի թանկացման դեպքում։

Ամփոփելով խոսքը՝ Գայանե Աբրահամյանը կոչ արեց քաղաքացիներին չհավատալ այն լուրերին, թե քվեախցիկներում կարող են լինել տեսախցիկներ կամ այլ միջոցներ՝ քվեարկության գաղտնիությունը բացահայտելու համար։

«Մի՛ հավատացեք, սա բացարձակ սուտ է։ Ձեր քվեարկությունը բացարձակ գաղտնի է։ Ընդ որում՝ այս գաղտնիությունը ոչ միայն ձեր իրավունքն է, այլև ձեր պարտավորությունն է, որովհետև գաղտնիությունը հրապարակելը ևս հանցանք է, և դուք եք պատժվելու»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան