ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:
«ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել նաեւ այլ երկրների գործընկերների հետ»,- ասված է հաղորդագրությունում։