Ալիևն աշխատանքային այցով Թուրքիայում է
Քաղաքականություն
16.04.2026 | 16:41
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով Թուրքիայում է մասնակցելու Անթալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իլհամ Ալիևին և երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Անթալիայի միջազգային օդանավակայանում դիմավորել են նահանգապետ Հուլուսի Շահինը և այլ պաշտոնատար անձինք։
Անթալիայի դիվանագիտական ֆորումն անցկացվելու է ապրիլի 17-19։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆորումին չի մասնակցելու։ Միաժամանակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ինքը նույնպես այս տարի Անթալիա չի մեկնի՝ ֆորումին մասնակցելու։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի