Ամերիկյան ընկերությունը դատի է տվել Մեսիին

Լուրեր

27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
Բոլորը

Մայամիում գտնվող VID ընկերությունը, որը մասնագիտացած է սպորտային և երաժշտական միջոցառումների կազմակերպման մեջ, դատական հայց է ներկայացրել ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիի և Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) դեմ՝ պայմանագրի ենթադրյալ խախտման համար, հայտնում է TMZ-ն։

VID-ն Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ կնքել էր 7 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր՝ ազգային հավաքականի անցած տարվա հոկտեմբերին կայացած երկու ընկերական խաղերի (Վենեսուելայի հետ՝ 1:0, և Պուերտո Ռիկոյի հետ՝ 6:0) կազմակերպման բացառիկ իրավունքների համար։

Պայմանագրի համաձայն՝ Մեսին պետք է յուրաքանչյուր խաղում խաղադաշտում անցկացներ առնվազն 30 րոպե, եթե վնասվածք չունենար։ Սակայն նա բաց էր թողել Վենեսուելայի հավաքականի դեմ խաղը, իսկ հաջորդ օրը «Ինտեր Մայամիի» կազմում մասնակցել էր «Ատլանտայի» դեմ MLS-ի հանդիպմանը (4:0) և դարձել դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ։

Ընկերությունը պնդում է, որ միլիոնավոր դոլարների վնաս է կրել այն պատճառով, որ 38-ամյա ֆուտբոլիստը չի հայտնվել խաղադաշտում, և պահանջում է ամբողջական վնասի փոխհատուցում, ինչպես նաև լրացուցիչ վճարումներ։