Հղի և ծծկեր երեխա ունեցող կանանց ստիպում են ընտրակաշառք բաժանել․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 14:50
Իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայանում առգրավվել է՝ 3 միլիոն եվրո պարտքի պատճառով
29.09.2026 | 14:42
12 անշարժ գույք, 2 ավտոմեքենա և շուրջ 66 մլն դրամ․ Դատախազությունը պահանջ է ներկայացրել Ալիկ Գևորգյանի գույքի վերաբերյալ
29.09.2026 | 14:32
ՌԴ ԱԽ-ն մեկնաբանել է Հայաստանի մասնակցությունը Միջազգային քրեական դատարանին
29.09.2026 | 14:24
Դրական տեղաշարժեր ունենք․ տղամարդիկ շատ մեծ ներգրավվածություն ունեն երեխաների խնամքի հարցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 14:15
Պորտուգալիայի հավաքականի մարզիչը խախտել է Ռոնալդուի հետ պայմանավորվածությունը. աղբյուր
29.09.2026 | 14:07
Արաղչին հայտնել է, որ երեքշաբթի ԱՄՆ-ից պատասխան է ակնկալում Հորմուզը բացելու ծրագրի վերաբերյալ
29.09.2026 | 13:58
«BYD» և «Changan» մեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակել է 78.3 մլն դրամ․ ՔԿ
29.09.2026 | 13:49
Մբապեի եղբայրը որակազրկվել է Չեմպիոնների լիգայի երեք խաղով
29.09.2026 | 13:40
Կաթնամթերքի արտահանումը նվազել է մոտ 80%-ով․ ՌԴ սահմանափակման ազդեցությունը 
29.09.2026 | 13:31
Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի, բայց ոչ նույն տեղում. տարբերակներ են քննարկվում
29.09.2026 | 13:20
COP 17-ը հնարավորություն կտա գենդերային հավասարության ակտիվիստների ցանցի մաս դառնալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
Բոլորը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ, իր խոսքով, «հասարակությունում կանանց պաշտպանվածությանը»։

«Օրինակ՝ մենք գիտենք, որ աշխարհում ու հատկապես Լատինական Ամերիկայում կամ այլ աշխարհամասերում, որտեղ նարկոտրաֆիկի ու նարկոբանդաների մեծ կոնցենտրացիա կա, այնտեղ ընդունված մի բան կա, որ կանայք, որպես առավել խոցելի խումբ, շատ հաճախ օգտագործվում են որպես նարկոտրաֆիկի միջոց։ Այսինքն՝ կանանց միջոցով են փորձում նարկոտրաֆիկը կազմակերպել, նրանց միջոցով են ավիափոխադրման միջոցով կամ բեռների միջոցով կամ այլ, նույնիսկ, դե հիմա էլ չպտտվի, ասեմ՝ ինչ միջոցներով կանանց միջոցով են փորձում այդ նենգ գործերն անեն։ Դա նրանց համար այն պատճառով, որ կանայք առավել խոցելի են, ու օրենքը շատ հաճախ մարդասիրական իրավունքից ելնելով, կանանց նկատմամբ ավելի մեղմ է վարվում։

Հիմա, ցավոք սրտի, մենք այդ լատինամերիկյան նարկոկարտելներին բնորոշ գործելաոճը, կարծես, տեսնում ենք Հայաստանում քաղաքական ուժերի կողմից, երբ, օրինակ, հղի կանանց, ծծկեր երեխա ունեցող կանանց ստիպում են ընտրակաշառք բաժանել կամ ընտրակաշառքի տրաֆիկն են փորձում նրանց միջոցով իրականացնել։

Ես ուզում եմ հասկանալ, մենք՝ որպես պետություն, ներքին գործերի նախարարությունը իրազեկման ակցիաների տեսանկյունից, թեկուզ նախաքննական փուլում կանանց, թեկուզ գործում զղջալու միջոցով, որպեսզի նրանց համոզի, որ, սիրելի կանայք, եկեք դուք համագործակցեք քննության հետ և ազատվեք պատասխանատվությունից, օրինակ, չգիտեմ, այդ ձեզ այդ հանցագործությանը դրդած մարդկանց մասին տվեք ցուցմունքներ և ազատվեք պատասխանատվությունից»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։