Եթե նույնիսկ հաղթի Սամվել Կարապետյանը, նա վերադարձնելո՞ւ է Ղարաբաղը․ Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:16
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
Բոլորը

«AZAL ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված պատմության քաղաքական մասը կարելի է փակված համարել»,- հայտարարել է МГИМО-ի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը Factor TV-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ձգտում է պահպանել արտաքին քաղաքական հավասարակշռություն՝ կարևոր գործընկերներ համարելով ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Իրանին, միաժամանակ, նրա շահերը լիովին չեն համընկնում Թուրքիայի շահերի հետ։ Մարկեդոնովը նաև ընդգծել է, որ Իրանի գործողությունները ցույց տվեցին ԱՄՆ-ի հնարավորությունների սահմանները, ինչն ազդեցություն է ունենում նաև Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վրա։

Այս համատեքստում փորձագետը կարծիք է հայտնել, որ TRIPP նախաձեռնությունը, առնվազն ժամանակավորապես, կարող է կորցնել իր արդիականությունը, առավել ևս՝ մոտ ապագայում ԱՄՆ-ի ուշադրությունը կենտրոնացած կլինի այլ ուղղությունների վրա։ Անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ նա նշել է, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցերը կապված են ոչ միայն տնտեսության և տրանսպորտային նախագծերի, այլև ուղղակիորեն սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացների հետ։ Միաժամանակ, նրա խոսքով, TRIPP-ն ավելի շատ գաղափար է, մինչդեռ Հարավկովկասյան երկաթուղին արդեն գոյություն ունեցող իրականություն, թեկուզ և տնտեսական տեսանկյունից բարդ։

Մարկեդոնովի կարծիքով՝ Ռուսաստանի մասնակցությամբ այլընտրանքային նախաձեռնությունները կարող են ավելի իրատեսական լինել՝ հաշվի առնելով Ռուսաստանի աշխարհագրական մերձավորությունը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևոր կմնան Հայաստանի համար ընտրությունների ցանկացած արդյունքի դեպքում։ Նույնիսկ Սամվել Կարապետյանի հնարավոր հաղթանակը չի հանգեցնի Ղարաբաղի վերադարձին և չի փոխի արտաքին քաղաքականության հիմնական սահմանափակումները, եզրափակել է Մարկեդոնովը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան