ԱՄՆ-ում դեմոկրատներն իմփիչմենթի գործընթաց են սկսել Պենտագոնի ղեկավարի դեմ

Լուրեր

27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի դեմ իմփիչմենթի գործընթաց են սկսել վեց հոդված՝ նրան մեղադրելով «ծանր հանցագործությունների և մանր զանցանքների» մեջ, այդ թվում՝ Կոնգրեսի հաստատման բացակայության պայմաններում Իրանի դեմ պատերազմ սկսելու, գրում է AFP-ն։

Իմփիչմենթի գործընթացը գլխավորում է Արիզոնայից դեմոկրատ կոնգրեսական Յասամին Անսարին։ Նշվում է, որ բանաձևը քիչ հնարավորություն ունի ընդունվելու Ներկայացուցիչների պալատում՝ հանրապետական ​​մեծամասնության պայմաններում։

Իմփիչմենթը գործընթաց է, որի միջոցով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մեղադրանք է առաջադրում պետական ​​պաշտոնյայի դեմ ենթադրյալ չարաշահումների համար։

«Ես ներկայացրել եմ Փիթ Հեգսեթի դեմ իմփիչմենթի հոդվածներ՝ իր երդումը խախտելու, ԱՄՆ զինծառայողներին վտանգի ենթարկելու և պատերազմական հանցագործություններ կատարելու համար, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և Իրանի Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցի վրա հարձակումների»,- գրել է Անսարին X-ում։

Նա նշել է, որ «միայն Կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել», և Հեգսեթիգործողությունները պահանջում են պաշտոնից անհապաղ հեռացում։

Մերձավոր Արևելքում պատերազմը բարձրացրել է նավթի գները և հարվածել Թրամփի վարկանիշին՝ նոյեմբերին կայանալիք կարևոր միջանկյալ ընտրություններից առաջ։

Իմփիչմենթի առաջին հոդվածում պնդում կա, որ Հեգսեթն Իրանի դեմ հակամարտությունը սկսել է «առանց պատերազմ հայտարարելու կամ Կոնգրեսի կողմից տրված հատուկ օրենսդրական թույլտվության», «գիտակցաբար Միացյալ Նահանգների զինված ուժերի անդամներին ենթարկել է վնասվածքի կամ մահվան զգալի և կանխատեսելի ռիսկի»։ Մեկ այլ հոդվածում Հեգսեթը պատասխանատու է համարվում փետրվարի 28-ի հարվածի համար, այն օրը, երբ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը սկսեցին ռմբակոծել Իրանը, որի հետևանքով զոհվեց առնվազն 170 մարդ, այդ թվում՝ աշակերտներ և ուսուցիչներ։

The New York Times-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ ռազմական հետաքննության նախնական արդյունքները ցույց են տալիս, որ ԱՄՆ «Tomahawk թևավոր հրթիռը հարվածել է դպրոցին թիրախավորման սխալի պատճառով։

Պաշտպանության նախարար Հեգսեթը «թույլատրել, արդարացրել կամ չի կանխել զինված հակամարտության իրավունքին չհամապատասխանող ռազմական ուժի կիրառումը», ինչպիսին է դպրոցի վրա հարվածը, ասվում է փաստաթղթում։

Այլ մեղադրանքների թվում են զգայուն ռազմական տեղեկատվության «անփութությունը և անզգույշ վարվելակերպը», ինչպես նաև Կոնգրեսի վերահսկողությունը խոչընդոտելը, վկայակոչելով Հեգսեթի կողմից Signal հավելվածի օգտագործումը՝ Եմենի վրա հարվածները քննարկելու համար։

Պենտագոնի մամուլի քարտուղար Քինգսլի Ուիլսոնը Axios -ին ասել է, որ  «սա պարզապես ևս մեկ դեմոկրատ է, որը փորձում է վերնագրերում հայտնվել, մինչդեռ Պատերազմի նախարարությունը վճռականորեն և ճնշող մեծամասնությամբ հասել է նախագահի նպատակներին Իրանում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի