Booking.com-ը տեղեկացրել է հաճախորդներին իրենց անձնական տվյալների արտահոսքի մասին

Լուրեր

29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
Բոլորը

Booking.com հյուրանոցների ամրագրման ծառայությունն օգտատերերին զգուշացրել է տվյալների հնարավոր արտահոսքի մասին: Ընկերությունը հայտարարել է, որ երրորդ կողմերը, հնարավոր է, չարտոնված մուտք են ստացել անցյալ կամ ապագա ամրագրումների վերաբերյալ տեղեկատվությանը, գրում է Current time-ը՝ վկայակոչելով BBC-ին։

Խոսքը կարող է լինել կոնտակտային տեղեկությունների մասին, ինչպիսիք են անունները, էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարները և ամրագրման մանրամասները: Booking.com-ն ընդգծում է, որ որևէ ֆինանսական տեղեկատվություն չի տուժել:

Լրագրողները հայտնում են, որ տվյալների արտահոսքը հանգեցրել է խարդախ սխեմաների աճի:Հարցված  փորձագետները զգուշացրել են, որ խաբեբաները ներկայանում են որպես հյուրանոցի աշխատակիցներ և փորձում են գումար շորթել ամրագրման խնդիրների քողի տակ:

«Ամրագրումների կոտրմամբ խարդախ սխեմաները գոյություն ունեն արդեն որոշ ժամանակ, սակայն այս նոր տվյալները դրանք դարձնում են շատ ավելի վտանգավոր, քանի որ թույլ են տալիս հանցագործներին ավելի ճշգրիտ որոշել գտնվելու վայրը, իրական ճանապարհորդության ամսաթվերը և ճիշտ կոնտակտային տվյալները՝ խարդախությունը ներկայացնելու համար որպես սովորական հաճախորդների սպասարկում»,- լրագրողներին ասել է Norton-ի անվտանգության փորձագետ Լուիս Կորոնսը։

Booking.com-ը կոչ է արել օգտատերերին զգույշ լինել ֆիշինգի ռիսկի պատճառով. ծառայությունը չի պահանջում բանկային քարտի տվյալներ կամ փոխանցումներ էլեկտրոնային փոստով, մեսենջերով կամ SMS-ի միջոցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի