Իրանցի պաշտոնյան հայտարարել է, թե Լիբանանում այսօր գիշեր մեկշաբաթյա հրադադար կսկսվի

Լուրեր

29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
Բոլորը

Իրանցի պաշտոնյան «Հըզբոլլահ»-ին կից Al-Mayadeen լրատվական գործակալությանը հայտնել է, որ Լիբանանում այսօր գիշեր ուժի մեջ կմտնի հրադադարը։ Պաշտոնյայի խոսքով՝ այս քայլն արվել է Իրանի կողմից ճնշումից հետո, և հրադադարը կտևի մեկ շաբաթ՝ մինչև ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի ավարտը։

Միաժամանակ, իսրայելցի պաշտոնյան մերժում է Իրանի պնդումը, որ Լիբանանում այսօր գիշերը հրադադար է ուժի մեջ մտնելու։

«Լիբանանում հրադադար չկա։ Լիբանանի և Իսրայելի փոխադարձ շահերից է բխում «Հըզբոլլահ»-ի կազմաքանդումը»,- իր հերթին The Times of Israel-ին ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան։

Իսրայելցի բարձրաստիճան աղբյուրը լրատվամիջոցներին հայտնել է, որ Իսրայելը նման հրադադարի հարցում չի ստացել։

Բացի այդ, հաղորդվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի անվտանգության կաբինետը չորեքշաբթի՝ տեղի ժամանակով 20:00-ին (Երևանի ժամանակով 21։00-ին) կհավաքվի՝ Լիբանանում հնարավոր հրադադարի հարցը քննարկելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի