Վիզայի ազատականացում, ԵՄ չափորոշիչներ, ինչ քննարկվեց ԵՄ-ՀՀ քաղհասարակության հարթակի հանդիպմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
Բոլորը

Մայիսի սկզբին Հայաստան կժամանեն եվրոպացի առաջնորդները․ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովին ընդառաջ Երևանում անցկացվեց ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպումը։ 

ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը դրական է գնահատում Կառավարության հետ համագործակցությունը, բայց շեշտում՝ լավարկման անհրաժեշտություն կա։ 

«Պլատֆորմի շատ առաջարկներ առ այսօր պետական տարբեր մարմիններ ընդունում են սվիններով: Առաջարկում ենք կառավարությանը որդեգրել ավելի բաց մոտեցում, հրաժարվել կառավարություններին ներհատուկ պաշտպանական մարտավարությունից, և, ի վերջո, մենք բոլորս նույն կարևոր նպատակին ենք ծառայում»,- ասաց Հակոբյանը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ այս շեշտադրմանը․ ասաց՝ կառավարությունը շարունակելու է սվիններով ընդունել առաջարկները և քաղհասարակության հետ բանավեճով այդ սվինները պետք է իջնեն։  

«Կներեք, ես համաձայն չեմ, որ կառավարությունը կամազուրկ, ամորֆ մի մարմին է, որը ինչ քաղաքացիական հասարակությունը ասեց՝ հըլու պետք է կատարի։ Եկե՛ք ուրեմն դերերով փոխվենք. եկե՛ք դուք կառավարեք, մենք էլ գանք առաջարկներ ներկայացնենք։ Բայց ես չեմ էլ ասում, որ կառավարությունը պետք է ամեն ինչ մերժի։ Իմ ասածն այն է, որ պետք է տեղի ունենա բանավեճ, որովհետև այն, ինչ ընդունվում է առանց բանավեճի, ի սկզբանե սխալ է»,- նշեց վարչապետը։ 

Այն խնդիրները, որոնք բարձրաձայնվում են քաղհասարակության կողմից մշտապես տեսանելի են մեզ՝ ընդգծեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Ըստ նախարարի՝  ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) գործիքակազմի շրջանակում աշխատում են մոնիթորինգի համապատասխան պլատֆորմ ստեղծելու ուղղությամբ։ 

«Գիտենք, թե ինչ պետք է անի մեր պետությունը, որ ի վերջո համապատասխանենք համաձայնագրին և ի վերջո կատարենք մեր առջև դրված խնդիրը»,- ասաց Սրբուհի Գալյանը։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի խոսքով՝ Հայաստանի հետ համագործակցության մեծ պոտենցիալ ու ներուժ կա։

«Եվրոպական չափորոշիչները, ստանդարտները ներդնելը շատ կարևոր են Հայաստանի մրցունակությունը բարձրացնելու, տնտեսությունը դիվերսիֆիկացնելու առումով: Եվ անշուշտ մենք նաև քաղաքացիներին ավելի որակյալ ծառայություններ ապահովելու առումով ենք դա ընդգծում»,- ասաց Մարագոսը։ 

Հայաստան-ԵՄ համագործակցության առաջնային ուղղություններից է վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, նշեց, որ ստացվել է գործողությունների ծրագիրը, այն համահունչ է երկրի բարեփոխումների օրակարգի հետ։

«Եվ սա է նաև վստահություն տալիս մեզ պնդելու, որ վիզաների ազատականացումը իրատեսական է: Կառավարության կողմից ձեռնարկված քայլերը և նաև ընթացքի մեջ գտնվող քայլերը պատշաճ ժամկետում իրականացվելու պայմաններում, իսկ դրանք պիտի իրականացվեն պատշաճ ժամկետներում, վիզաների ազատականացումն ըստ էության շատ իրատեսական է անգամ»,- ասաց ՆԳ նախարարը։

Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի անդամ, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Դումիտրու Ֆորնեան, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի նախագահ Ստեֆանո Պալմիերին, օրենսդիր և գործադիր իշխանությունների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Տեսաուղերձով ներկաներին ողջունեց նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ ընդգծելով, որ ընտրություններին ընդառաջ քաղհասարակության դերը վճռորոշ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան