Մարմնամարզության Հայաստանի հավաքականն ամփոփել է աշխարհի գավաթի փուլերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
Բոլորը

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներն ամփոփել են աշխարհի գավաթի խաղարկության փուլերը։ Լրագրողների հարցերին պատասխանել են հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչ Հայկ Նազարյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Համլետ Մանուկյանը և Արթուր Ավետիսյանը։

Այս ամիս հայ մարմնամարզիկները մասնակցել էին աշխարհի գավաթի խաղարկության վերջին երկու փուլերին, որոնք կայացել էին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ու Խորվաթիայի Օսիեկ քաղաքում։ Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում երկու անգամ գրավել էր առաջին տեղը, Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում արժանացել էր մեկական ոսկե ու արծաթե մեդալի, իսկ Արթուր Ավետիսյանն արծաթե ու բրոնզե մեդալներ էր նվաճել օղակների վարժությունում։ Արթուր Ավետիսյանը նաև դարձել էր 2026 թվականի օղակներ վարժության աշխարհի բացարձակ գավաթակիր։