Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը համաձայնել է զենք չուղարկել Իրանին

Լուրեր

27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը «շատ ուրախ է», որ ԱՄՆ-ն աշխատում է Հորմուզի նեղուցը բացելու ուղղությամբ, միաժամանակ, համաձայնվել է զենք չուղարկել Իրանին, գրում է CNN-ը։

«Չինաստանը շատ ուրախ է, որ ես բացում եմ Հորմուզի նեղուցը։ Ես դա անում եմ նաև նրանց համար, և աշխարհի համար։ Այս իրավիճակը երբեք չի կրկնվի։ Նրանք համաձայնվել են զենք չուղարկել Իրանին»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Նա նշել է, որ մայիսին Պեկին կատարելիք իր ծրագրված այցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինից «մեծ գրկախառնություն» է ակնկալում։

«Նախագահ Սին ինձ մեծ, ամուր գրկախառնություն կտա, երբ մի քանի շաբաթից այնտեղ լինեմ։ Մենք միասին խելացիորեն և շատ լավ ենք աշխատում։ Մի՞թե դա ավելի լավ չէ, քան կռվելը։ Բայց հիշեք, մենք շատ լավ ենք կռվում անհրաժեշտության դեպքում՝ շատ ավելի լավ, քան որևէ մեկը»,- գրել է Թրամփը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ինքը և Սի Ցզինպինը նամակներ են փոխանակել Չինաստանի կողմից Իրանին զենք մատակարարելու մասին հաղորդումների վերաբերյալ, և Չինաստանի առաջնորդը, «ըստ էության», իրեն ասել է, որ երկիրը «դա չի անում»։

«Նա պատասխանեց իմ գրած նամակին, քանի որ լսել էի, որ Չինաստանը զենք է տրամադրում Իրանին։ Ես նրան նամակ գրեցի՝ խնդրելով նրան դա չանել, իսկ նա ինձ նամակ գրեց՝ ասելով, որ, ըստ էության, նա դա չի անում»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի