Կալանքը շատ հաճախ կիրառվում է որպես ճնշման միջոց, եբեմն տեսանելի չի` ինչպես է հիմնավորվում. Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
Բոլորը

ԵՄ–Հայաստան քաղհասարակության 8-րդ հանդիպման ընթացքում իրավապաշտպան Հասմիկ Հարությունյանը խոսել է դատական համակարգում առկա խնդիրների և մարդու իրավունքների վիճակի մասին։

Նրա խոսքով՝ Հայաստանի դատական համակարգի մշտական խնդիրներից է կալանքի կիրառման պրակտիկան։

«Չնայած նրան, որ կալանքը պիտի օգտագործվի որպես բացառիկ միջոց, գործնականում հաճախ այն կիրառվում է շատ ավելի հաճախակի դեպքերում, նաև որպես ճնշման միջոց։ Եվ շատ մեծ դեպքերում նաև տեսանելի չէ, թե իրականում ինչպես է հիմնավորվում վարույթ իրականացնող մարմինը, ինչպիսի հիմնավորումներ է ներկայացնում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում։ Այստեղ նույնպես սկսած վերապատրաստումներից, վերջնականացրած օրենսդրական և պրակտիկ լուրջ փոփոխությունների, մենք անելիք ունենք»,- ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ավագ իրավաբանը։

Նա նշեց, որ թեև 2018 թվականից հետո որոշ ժամանակ այդ ցուցանիշը նվազել էր, վերջին շրջանում կրկին մտահոգիչ աճ է արձանագրվում։ Իրավապաշտպանը հավելեց, որ այս ոլորտում անհրաժեշտ են ինչպես վերապատրաստումներ, այնպես էլ օրենսդրական և պրակտիկ փոփոխություններ։

Հարությունյանը անդրադարձավ նաև մարդու իրավունքների խախտումներին՝ նշելով, որ փակ և կիսափակ հաստատություններում շարունակվում են արձանագրվել մահվան մտահոգիչ դեպքեր։ Նրա խոսքով՝ այդ դեպքերի վերաբերյալ արդյունավետ քննություններ հաճախ չեն իրականացվում, ինչը խոչընդոտում է նաև դրանց կանխարգելմանը։

Բացի այդ, նա նշեց, որ խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքեր արձանագրվում են նաև հավաքների ընթացքում։

Մանրամասները՝ տեսանյութում։