Վիզաների ազատականացումը շատ իրատեսական է․ Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
Բոլորը

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությանը, ընդգծել է, որ գործընթացը ոչ միայն տեխնիկական, այլև գաղափարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Նրա խոսքով՝ այս գործողությունների ծրագիրը լիարժեքորեն համընկնում է երկրի ռեֆորմային օրակարգի հետ։

«Վիզաների ազատականացումը ժողովրդավարության ամրապնդման և ինստիտուտների դիմակայունության բարձրացման մասին է։ Կառավարության կողմից ձեռնարկված քայլերը պատշաճ ժամկետում իրականացվելու պայմաններում այս գործընթացը շատ իրատեսական է։ Մենք ունենք քաղաքական կամք՝ այն հանգուցալուծելու ճիշտ տրամաբանության մեջ»,- ԵՄ-Հայաստան քաղհասարակության 8-րդ հանդիպման ընթացքում ասաց Սարգսյանը։

Խոսելով քաղաքացիական հասարակության դերի մասին՝ փոխնախարարը նշեց, որ ակնկալում է գործընկերների աջակցությունը հատկապես հանրային իրազեկման և մոնիթորինգի հարցերում․ «Մենք քաղհասարակության կայուն օժանդակության կարիքն ունենք հատկապես սպասումների կառավարման և իրազեկման բարձրացման տեսանկյունից։ Կարևոր է անօրինական միգրացիոն հոսքերի կանխումը, քանի որ հանրային խոսույթում երբեմն սխալ ընկալում կա, թե ազատականացումը բացարձակ անարգել տեղաշարժ է՝ առանց կանոնների պահպանման»։

Արփինե Սարգսյանը նաև մանրամասնել է, որ գործողությունների ծրագիրը ներառում է լայնածավալ բարեփոխումներ մի շարք առանցքային ոլորտներում. «Ծրագիրն անդրադառնում է մարդու իրավունքներին, միգրացիոն կառավարմանը, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանությանը։ Այս միջոցառումների իրականացումը նոր նշաձող է սահմանելու Հայաստանի համար։ Սա միայն ճամփորդության դյուրացում չէ, սա ճամփորդության ժողովրդավարացում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։