Գիտենք, թե ինչ պետք է անի մեր պետությունը, որ համապատասխանենք ՍԵՊԱ-ի համաձայնագրին․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
Բոլորը

«Գիտենք, թե ինչ պետք է անի մեր պետությունը, որ համապատասխանենք ՍԵՊԱ-ի համաձայնագրին»,- Հայաստան-Եվրոպական միություն քաղաքացիական հասարակության պլատֆորմի 8-րդ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Խնդիրները, որոնք բարձրաձայնվում են քաղհասարակության ներկայացուցիչների կողմից, որպես կանոն, տեսանելի են մեզ համար, և մենք, իրոք, գործնական քայլեր ենք անում դրանք հաղթահարելու համար։ Մեր գրանցած արդյունքը թույլ է տալիս խոսել այն մասին, որ մենք և քաղհասարակությունը կանգնած ենք ոչ թե իրար մեջք մեջքի տված և նայում ենք տարբեր կողմեր, այլ կանգնած ենք իրար կողք և նայում ենք նույն ուղղությամբ»,- ասաց Գալյանը՝ շնորհակալություն հայտնելով քաղհասարակության ներկայացուցիչներին։

Խոսելով ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) գործիքակազմի և մոնիթորինգի մասին՝ նախարարն ընդգծեց. «Մենք հիմա աշխատում ենք մոնիթորինգի համապատասխան պլատֆորմ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի բոլորը, այդ թվում քաղհասարակության ներկայացուցիչները, կարողանան պատկերացում կազմել, թե որ միջոցառումը կատարման որ փուլում է գտնվում։ Օրինակ՝ ինչ դիրեկտիվ է մոտարկվել, որոնք չեն մոտարկվել կամ ինչ նախագիծ է ընդունվել։ Մոնիթորինգի այս գործիքը հնարավորություն է տալու պետական մարմիններին շատ ավելի ուշադիր լինել և գործել ավելի արագ ու արդյունավետ»։

Անդրադառնալով արդարադատության համակարգի թվայնացմանը և նախատեսվող նորամուծություններին՝ Գալյանը հավելեց.
«Արդեն մեր երկրում երկու դատավարություններ թվայնացված են՝ քաղաքացիականը և վարչականը։ Հաջորդ գործիքները պետք է լինեն սնանկության էլեկտրոնային թվային գործիքը և քրեական դատավարության թվայնացումը։ Մենք նաև պատասխանատու կերպով աշխատում ենք տեխնիկական թիմի հետ՝ գործերի ավտոմատ մակագրման խնդիրը լուծելու համար, և հույս ունեմ՝ առաջիկա ամիսների ընթացքում լուծումը հայտնաբերվելուն պես կկարգավորենք նաև այդ հարցը»։

Մանրամասները՝ տեսանյութում։